Ավելի քան 30 կոլումբիացի պետք է փետրվարին միանա Ուկրաինայի զինված ուժերի «Հատուկ լատինական բրիգադ» (ՍԼԲ) ստորաբաժանմանը՝ չնայած Կոլումբիայի կոնգրեսի կողմից 1989 թվականի ՄԱԿ-ի՝ վարձկանության դեմ պայքարի կոնվենցիային այդ երկրի միանալու մասին օրինագծի հաստատմանը։ Այս մասին պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բրիգադի պերուացի հավաքագրողը սոցիալական ցանցերից մեկում անցկացված ուղիղ եթերի ընթացքում հայտնել է, որ Կոլումբիայից ավելի քան 30 վարձկաններ փետրվարի առաջին կեսին կհամալրեն ստորաբաժանման շարքերը։
Նա նաև նշել է, որ որքան մեծ է խումբը, այնքան ավելի արագ է կազմակերպվում Ուկրաինա նրանց ուղարկման ընթացակարգը։








