Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վարչախումբն անարգում է Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը. «Հայաքվե»


Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը չլինելու մասին Արարատ Միրզոյանի հայտարարությունը պետական մակարդակով անարգանք է Ցեղասպանության միլիոնավոր նահատակների հիշատակին։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդը:

Հայտարարությունում  նշվում է.

«Այն ուղղակիորեն ոտնահարում է Հայաստանի Հանրապետության հիմնադրի՝ հայ ժողովրդի հավաքական կամքն ու պատգամը Հայաստանի բոլոր իշխանություններին՝ միջազգայնորեն ճանաչելու և դատապարտելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ինչը տեղ է գտել Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթում՝ Անկախության հռչակագրում։

«Պատմության ողբերգական անցքեր», «Հայոց Ցեղասպանությունն ուսումնասիրել» արտահայտությունները միանգամայն տեղավորվում են թուրքական կամ ադրբեջանական պաշտոնական խոսույթի տրամաբանության մեջ, որոնցով անթույլատրելիորեն նսեմացվում է Հայոց Ցեղասպանության նշանակությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, և հարցականի տակ է դրվում աշխարհի չորս տասնյակ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը։Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկից հանելն էապես նվազեցնում է Հայաստանի Հանրապետության անվտանգության և միջազգային դերակատարման մակարդակը։

Մենք խոր ցավ ու ափսոսանք ենք հայտնում, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ որպես պետական ինստիտուտ, որը պարտավոր է առաջնորդվել ազգային-պետական շահերով, անարձագանք է թողնում քաղաքական խմբի կամ առաջնորդի սխալ պատկերացումների հիման վրա ձևակերպվող նման քաղաքական դիրքորոշումը։Մենք հասկանում ենք, որ Հայաստանը ներկայումս միջազգային բարդ իրադրության մեջ է, ինչը, սակայն, չի նշանակում, որ կարելի է հրաժարվել ազգային կենսական շահերից։

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նպատակը դրա կրկնությունը թույլ չտալն է, իսկ ճանաչումից ու դատապարտումից պետականորեն հրաժարումը նոր ոճիրների առաջ դուռ կարող է բացել։

2023 թ․ մենք իրագործեցինք «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը՝ քրեականացնելու Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ու Հայոց Ցեղասպանության նշանակությունը նսեմացնելը։ Հայաստանի Հանրապետության գործող վարչախումբը նշված երկու հանցագործությունն էլ իրականացնում է։

Մենք հետևողական ենք լինելու ինչպես այս հանցագործություններն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու, այնպես էլ հայ ժողովրդի հավաքական իղձերը, մասնավորապես Արցախի ինքնորոշումն ու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը կենսագործելու գործերում։ Այդ նպատակով առաջին հերթին պետք է հասնենք գործող հակապետական ու հակազգային վարչախմբի հեռացմանը։

Լրահոս

Լոռու մարզի ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ
Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ Փաշինյան (տեսանյութ)
«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է
Կարևոր
«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են
Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)
«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն
«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը
«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում
«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի
«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը
Կարևոր
«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ
Կարևոր
«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին
Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը
Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել
Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է
Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ
Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ
Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի

Լրացուցիչ նորություններ

...

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)

Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան

Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան

«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան

Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն

ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)

Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)

Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի

Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ

Ինչ իրավիճակ է Լարսում

Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը

Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. Մանրամասներ

Գլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար)

Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան