Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան շատ բան ունեն քննարկելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Վլադիմիր Պուտինը հունվարի 28-ին բանակցություններ կվարի Սիրիայի նախագահ Ալ-Շարաայի հետ։«Կլինի կարծիքների փոխանակում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Քննարկելու շատ բան կա», - լրագրողներին ասել է Պեսկովը։








