Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վահագն Խաչատրյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։

Ողջունելով դեսպանին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Քվինին գործունեության և համագործակցության համար՝ ընդգծելով վերջին երեք տարիների ընթացքում իրականացված աշխատանքի նշանակությունը։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեր կատարած աշխատանքի համար: Դուք մեզ հետ եք եղել շատ դժվար ժամանակաշրջանում մեր պետության համար, կիսել եք դժվարությունները մեզ հետ միասին, և այս առումով ես անկեղծ շնորհակալություն եմ հայտնում: Իհարկե, արձանագրված արդյունքները ևս շատ տեսանելի են հատկապես վերջին երկու տարիների ընթացքում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Նախագահը առանձնակի կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման վերջին փուլը՝ ընդգծելով ռազմավարական գործընկերության ձևավորումը։

«Դեռևս անցյալ տարի հունվարի 14-ին ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը շատերի համար անհավանական էր թվում, և գործընթացները շատ ավելի արագ զարգացան, քան կարելի էր պատկերացնել, և մենք ունենք արդեն օգոստոսի 8-ի փաստաթուղթը, և հիմա նաև հունվարի 13-ի փաստաթուղթը»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ արդեն տեսանելի է Միացյալ Նահանգների աջակցությամբ տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ընտրված ուղին։

Նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ խաղաղությունը կլինի հարատև, իսկ Միացյալ Նահանգների ներկայությունն ու աջակցությունը կնպաստեն նաև Հայաստանի տնտեսական կյանքի առաջընթացին։

Իր հերթին դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ նշելով, որ նախագահի և կառավարության հետևողական աշխատանքի շնորհիվ է հնարավոր դարձել արձանագրել զգալի առաջընթաց։

«Հայաստանը, կարծում եմ, այս պահին շատ լավ հնարավորություն ունի առաջ շարժվել բոլոր այն պայմանավորվածությունների ուղղությամբ, որոնք ձեռք են բերվել օգոստոսի 8-ին, և ամրապնդել ու կայուն հիմքերի վրա դնել իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարցերը, և հուսանք նաև խաղաղ ապագան տարածաշրջանում»։

Ամփոփելով խոսքը՝ դեսպան Քվինը նշել է, որ իր դիվանագիտական առաքելությունն ավարտելով՝ շարունակելու է մնալ Հայաստանի բարեկամը։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեսպան Քրիստինա Քվինին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ավարտին նախագահ Խաչատուրյանը պարգևատրել է Քրիստինա Քվինին Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Լրահոս

Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփի հետ «գրեթե ամեն օր» խոսում է հեռախոսով
Ռուբիոն կուղեկցի Թրամփին Չինաստան՝ չնայած պատժամիջոցներին
«Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին
«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի
«Իրավունք». Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել
«Իրավունք». «Վերջ, կինոն պրծավ». Տիրադավները որոշել են
«Հրապարակ»․ Փաշինյանի այցի ժամանակ սունկը հավաքում են
«Հրապարակ»․ Երեւանում հատուկ են պատրաստվում
«Հրապարակ»․ Եթե ՔՊ-ն վերարտադրվի, արտագաղթի ալիք կբարձրանա
Արթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ»
Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ»
Հայտնի է դարձել, թե որ մարդիկ են ավելի հաճախ տեսնում լուսավոր երազներ
Բացահայտվել է հոգեկան խանգարումների առաջացման աննկատելի բարձր ռիսկի գործոն
Ռեստորանի չհրկիզվող պահարանը կոտրել ու գողացել էին խոշոր գումար
Պենտագոն. ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների համար տեղակայում է հակաօդային պաշտպանության միջոցներ
Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
Մարտը ամեն ինչ կփոխի. Թամարա Գլոբան անվանել է այն նշանները, որոնց գարնան կեսերին կտրուկ փոփոխություններ են սպասվում
Telegram-ը չի գործի նույնիսկ VPN-ի միջոցով. ՌԴ
Խորհրդարան մտնելու խնդիր ունեն․ բացառում եմ՝ Գյումրիի սցենարով ընդդիմությունը հաղթի․Ղազարյան (տեսանյութ)
«Յուրաքանչյուրս մեր պատմությունն ունենք, որը միշտ չի երևում նկարներում». Անդրեի նոր հրապարակումը

Լրացուցիչ նորություններ

...

Խորհրդարան մտնելու խնդիր ունեն․ բացառում եմ՝ Գյումրիի սցենարով ընդդիմությունը հաղթի․Ղազարյան (տեսանյութ)

Նազարբեկյան 26 հասցեում վաղը քանդելու են շինություններ, բնակիչները մտադիր են դիմադրել

Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ Կարապետյան

Դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի Սուրբ Խաչ հայ կաթողիկէ եկեղեցու Սուրբ Աստվածածնի մատուռի բացմանը նվիրված հանդիսավոր արարողությանը

Դժվար է պատկերացնել, որ արդար ընտրություն տեղի կունենա, երբ կուսակցության առաջնորդը կալանքի տակ է

Փաշինյանը միայն թեկնածու չէ․ պատշաճ չէ, որ օգտագործի իշխանությոնը՝ դաշտն իր օգտին թեքելու համար

TOP 20 Մերձավոր Արևելք․ պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից

Սամվել Հակոբյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է ավագանու անդամի իր լիազորությունները. Ավինյան

Սյունիքը վտանգված է, իսկ կառավարությունն ու ԵԿՄ-ն՝ մեռելային թմբիրի մեջ

Քա՞նի տարի պետք է սպասենք, որ Դավիթ Անհաղթի այգու Բարեկարգման աշխատանքներն ավարտվեն. Հարց Ավինյանին

Հերիք ա ոչ արդյունավետ ծախս անեք, բացօթյա դաշտերը լավ են, բայց էրեխեքը ձմեռն էլ պիտի պարապեն

Պատարագի տեքստից շեղվում են եվ հղում են անում Արցախի Հանրապետությանը. դա նշանակում է կոնֆլիկտ

Կարո՞ղ ա՝ պատերազմ ա, ես տեղյակ չեմ․ Նիկոլ Փաշինյան

Լրագրողը խնդրեց Փաշինյանին հետաքննել, թե ինչպես է ՔՊ-ականը ինքնավնասումով ազատվել բանակից

Թեժ հայտարարություններ աշխարհի առաջնորդներից․ Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմն իջել է

Փաշինյանի կառավարման 8 տարիներից 6-ում երկրապահների երդմնակալության արարողություն տեղի չի ունեցել

Ով ասի՝ տատս, պապս Արցախից են, ճնշումների՞ պիտի ենթարկվի․ հարց՝ Փաշինյանին

Հայաստանը ձեռք է բերել իրական անկախություն եվ խաղաղություն. Փաշինյան

Փաշինյանի ցուցումո՞վ է աշխատանքից հեռացվել Ցեղասպանության թանգարանի տնօրենը

ՔՊ-ին հարցրեք՝ մենք ե՞նք իրենց հույսը․ մերձդաշնակցական ուժերի հետ բացառում ենք դաշինքը․ Խարատրյան