UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը X-ի իր էջում հրապարակում է կատարել Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի վերաբերյալ և խոսել Իռլանդիայում նմանատիպ հուշարձան կանգնեցնելու իր երազանքի մասին։
«Ես երազում եմ Իռլանդիայում կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանը։ Դա կլինի հսկայական հուշարձան՝ նվիրված մեր ազգի հավատքին։
Հայաստանը ներկայումս կառուցում է աշխարհի ամենամեծը, և այն հիասքանչ տեսք ունի: Բրավո, Հայաստա՛ն: Առա՛ջ, Իռլանդիա՛»,- գրել է մարզիկը։








