ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ ամերիկյան ընկերությունները ավելի ակտիվորեն կներգրավվեն Վենեսուելայի նավթային ոլորտում։ Հայտարարությունը հնչել է շաբաթվա վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և խոշոր նավթային ընկերությունների ներկայացուցիչների միջև Վենեսուելայի հարցով հանդիպման ֆոնին։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ արտադրական հզորությունների և ենթակառուցվածքների վերականգնման համար նրանք կծախսեն առնվազն 100 միլիարդ դոլար։ «Այո, իհարկե, բավականին հավանական է, որ դուք կտեսնեք այնտեղ ամերիկյան ընկերությունների ներկայության աճ, անշուշտ, դուք կտեսնեք ամերիկյան ներգրավվածության աճ այդ գործընթացում»,-ասել է Ռայթը CBS հեռուստաալիքի եթերում։
Նա նաև խոստովանել է, որ «Շևրոն» նավթագազային կոնցեռնը Վենեսուելայում ներկա կլինի առաջիկա 50 տարիների ընթացքում։








