Իրանի ժողովուրդը պետք է փողոց դուրս գա՝ իր անհամաձայնությունը հայտնելու անկարգություններին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Ալ Մայադին»-ը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը։
Նա կոչ է արել իրանցի ժողովրդին դուրս գալ փողոց՝ «որոշում կայացնելու և թույլ չտալու, որ անկարգությունները խեղաթյուրեն իրենց պահանջները»։
Ըստ Պեզեշքիանի՝ իրանական հասարակությունը «չի ընդունում նրանց, ովքեր մզկիթներ են հրկիզում»։
Նախագահը հավելել է, որ կառավարության ներկայացուցիչները պատրաստ են հանդիպել երկրի ներսում բոլոր ցուցարարների հետ։








