Վատիկանի պետքարտուղար (կառավարության ղեկավար) կարդինալ Պիետրո Պարոլինը Վաշինգտոնի վարչակազմին խնդրել է հետաձգել Վենեսուելայի դեմ գործողությունը՝ հանրապետությունում իրավիճակի անկայունացումից և արյունահեղությունից խուսափելու համար: Այս մասին հունվարի 10-ին հայտնել է The Washington Post (WP)-ը:
Դրա աղբյուրների համաձայն, կարդինալը դեկտեմբերի վերջին Վատիկանում ԱՄՆ դեսպան Բրայան Բիրչից հարցրել է Վենեսուելայի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրերի մասին և փորձել պարզել, թե արդյոք ԱՄՆ-ը ձգտում է իշխանափոխության հանրապետությունում։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Պարոլինը «օրեր շարունակ փորձում էր կապ հաստատել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ հուսահատորեն ձգտելով կանխել արյունահեղությունն ու անկայունությունը Վենեսուելայում»։
Հոդվածում նշվում է, որ կարդինալը խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հրավիրել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին լքել հանրապետությունը և «համբերատարություն ցուցաբերել նրան այս առաջարկն ընդունելու հարցում»։
Հրատարակության տվյալներով՝ Պարոլինը Բիրչին ասել է, որ Մադուրոն կարող է ապաստան ստանալ Ռուսաստանում։








