Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը


Վեհափառ Հայրապետի հանձնակատար Գրիգոր աբեղա Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Վերջին շրջանում ականատես ենք լինում վրդովեցուցիչ երևույթների, երբ առանձին անհատներ, թաքնվելով «հավատացյալի» դիմակի տակ, թույլ են տալիս անմարդկային արարքներ՝ խաթարելով եկեղեցիների աղոթական մթնոլորտը և հոգևոր խաղաղությունը, մինչև անգամ հարվածներ հասցնելով եկեղեցու դռներին։ Որևէ գործողություն, որն ուղեկցվում է ագրեսիայով և ուժի կիրառմամբ, ուղղակի դուրս է քրիստոնեական էթիկայի սահմաններից և հակասում է Ավետարանական պատգամներին։ Ով հարվածում է տաճարի դռանը, նա կատարում է սրբապղծություն՝ անկախ իր բերած «արդարացումներից և պատճառաբանություններից»։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ ամենամեծ վնասը սրբություններին հասցրել են նրանք, ովքեր շուրթերով փառաբանել են Աստծուն, բայց գործերով եղել են «գայլեր՝ գառան մորթու տակ»։ Ինչպե՞ս կարող է հայը, ով իրեն հավատացյալ է համարում, ձեռք բարձրացնել այն սուրբ դռան վրա, որի առջև դարեր շարունակ իր պապերն արցունքով խաղաղություն են աղերսել։ Այն, ինչ մենք տեսնում ենք, մոլորություն չէ, այլ հոգևոր սնանկության ու սրբապղծության դրսևորում է․ կրոնական դիմակի տակ թաքնված հոգևոր սատանիզմ, որը ներկայացվում է բարեպաշտության քողի ներքո։
Այս դռան առջև դարեր շարունակ խոնարհվել են թագավորներն ու իմաստունները, սրբերն ու նահատակները, այն համբուրել են Եղեռնից բազմաթիվ մազապուրծ եղած որբեր, հայրենիքի պաշտպանության համար մարտի նետվող զինվորներ և պատերազմում իրենց զավակներին կորցրած, հուսահատության եզրին գտնվող որդեկորույս մայրեր։ Այդ դուռը սուրբ մասունք է, իսկ նրանք այն թիրախ են դարձնում իրենց բարկության համար։

Այն, ինչ մենք տեսնում ենք, հավատք չէ. դա վայրագություն է՝ քողարկված կրոնական շղարշով։ Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, իսկ մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը։ Եվ թող ամեն անգամ մոմ վառելիս և խաչակնքվելիս հիշեն, որ այդ նույն ձեռքով են հարվածել Մայր Տաճարի դռանը։
Նրանք, որ այսօր անձնական շահից կուրացած հարվածում են այդ դռներին, գիտակցո՞ւմ են, թե ինչպիսի անեծք ու հոգևոր բեռ են կուտակում իրենց և իրենց զավակների գլխին։ Եթե իրենց խլացած խիղճն այլևս չի սարսափում սեփական հոգու կորստից, եթե իրենց համար մեկ է, թե ինչպես կկանգնեն Արարչի առջև իրենց այս սրբապիղծ հարվածներից հետո, ապա գոնե կանգ առնեն ու մտածեն իրենց երեխաների մասին։ Մի՞թե չեն հասկանում, որ Մայր Աթոռի դռան վրա իրենց բարձրացրած յուրաքանչյուր բռունցք՝ ծանր քար է դառնում հենց իրենց զավակների ապագա ճանապարհին։ Իրենք այսօր փորձում են կոտրել այն դուռը, որի շեմին վաղը իրենց զավակները գուցե փրկություն ու սփոփանք պիտի փնտրեին իրենց կյանքի ամենածանր պահին։ Ի՞նչ են թողնում նրանց որպես ժառանգություն՝ տաճարի դեմ ըմբոստացողի խարա՞նը, թե՞ սրբապիղծի անեծքը։ «Հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց՝ նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին» (Ելք 20:5):

Հետևաբար հայրերի գործած սրբապղծությունը հաճախ սերունդների ուսերին է ծանրանում այնպիսի սոսկալի բեռի նման, որը հետագայում միայն ցավ ու տրտմություն է պատճառում։ Սրբապղծությունը մի թույն է, որը սողում է դարերի միջով և չորացնում տոհմի արմատները։

Խնայե՛ք ձեր զավակներին։ Մի՛ փակեք նրանց առջև օրհնության դռները ձեր այսօրվա վայրագության և եսակենտրոն շահի պատճառով։ Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը։ Զղջացե՛ք և խոնարհվե՛ք այն դռան առջև, որին հարվածել եք, քանզի այդ դուռը ձեր փրկության միակ ճանապարհն է, որին դուք այդքան անխնա հարվածեցիք։

Լրահոս

ԵՄ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքում էներգետիկ հարվածների մորատորիում հայտարարել
WSJ. Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ը պետք է վերանայի միգրանտների արտաքսման մոտեցումը
«Հրապարակ». Փաշինյանի պահանջը դատավորը մասնակի բավարարել է, որ հաջորդ sms ստացողն ինքը չլինի
«Հրապարակ»․ ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչեւ ապրիլի 4-ը
Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում
«Հրապարակ»․ Սյունեցիները՝ խաղից դուրս
«Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային
Կարևոր
Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)
Այս կենդանակերպի նշանները կարևոր ուղերձ կստանան Տիեզերքից. ամեն ինչ կփոխվի
Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի
Երեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն
Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել․ Երևանի ավտոբուս ՓԲԸ
Ո՞ր փողոցներում այս գիշեր կիրականացվեն փոսալցման աշխատանքներ
Բա ասում էիր՝ խաղաղություն է, ինչո՞ւ ես հիմա մեզ պատերազմով սպառնում
Եթե համաձայնել ենք մեղմել հռետորաբանությունը, ատելության խոսքը, դա պետք է լինի երկկողմանի.Արսեն Խառատյան (տեսանյութ)
Մեծ տվյալներից մինչև թվային էթիկա. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում կայացած միջազգային կոնֆերանսի արդյունքները
Երեմյան ֆերմայից՝ Ձեր սեղանին․ ինչպե՞ս ընտրել առողջ կաթնամթերք
Իրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ)
Իրան-ԱՄՆ բախում․ հրթիռներ, անօդաչու սարքեր և միջուկային լարվածություն Մերձավոր Արևելքում (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետ

Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)