ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկու ավագ խորհրդականները՝ Ամոս Հոքսթինը և Բրեթ Մաքգուրքը, մեկնում են Իսրայել՝ գործարք կնքելու, որը կավարտի պատերազմը Լիբանանում և թույլ կտա տեղահանված խաղաղ բնակիչներին վերադառնալ իրենց տները:
Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ համաձայնությունը, որը «կավարտի Իսրայելի «Հեզբոլլահ» շարժման միջև պատերազմը, կարող է ձեռք բերվել շաբաթների ընթացքում», - ասվում է հրատարակության մեջ: Հնարավոր համաձայնագրերը, ըստ պաշտոնյաների, ներառում են հրադադարի հայտարարում, որին հաջորդում է 60-օրյա անցումային շրջանը, իսկ Հոքսթինը և ՄակԳուրկը մեկնել են այն բանից հետո, երբ Իսրայելն ազդարարել է, որ պատրաստ է առաջ շարժվել:
Իսրայելի պաշտպանության բանակը վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանթին խորհուրդ է տվել դիվանագիտական կարգավորում փնտրել.
դադարեցնելու համար Հեզբոլլահի հետ մարտերը և խուսափելու պատերազմիի մեջ ներքաշվելուց: