Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՊԵԿ-ին հաջողվել է ապահովել հարկային եկամուտների կայուն և բարձր աճ․ ՊԵԿ նախագահ


Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանը տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար անձնակազմի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ, ներկայացրել է 2025 թվականին իրականացված աշխատանքները՝ նախանշելով համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները։Այդ մասին տեղեկացրել է ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։


ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ 2025 թվականին հաջողվել է ձևավորել մեկ միասնական տեսլական, թե ինչպիսի պետական կառույց պետք է դառնա Պետական եկամուտների կոմիտեն առաջիկա տարիների ընթացքում։


«ՊԵԿ-ը պետք է դառնա դինամիկ զարգացող և առաջատար կառույց, որը հայտնի կլինի տեխնոլոգիական համարձակ նորարարությամբ և մարդակենտրոն մոտեցմամբ։ Եվ հենց այս որակները պետք է մրցունակ դարձնել տարածաշրջանում և, ընդհանրապես,  համաշխարհային մակարդակով»,- ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ համակարգի յուրաքանչյուր ծառայողի առաքելությունը պետք է լինի՝ ապահովել արդար և թափանցիկ հարկային և մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը և ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին՝ հանուն Հայաստանի Հանրապետության առաջանցիկ զարգացման։

Անդրադառնալով 2025 թվականի ընթացքում արձանագրված ձեռքբերումներին և արդյունքներին՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեին՝ հարկ վճարողների հետ միասին հաջողվել է ապահովել  հարկային եկամուտների կայուն և բարձր աճ՝ ապահովելով տնտեսական աճից բավականին առաջանցիկ մուտքեր, ինչը նշանակում է, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է մեկ տոկոսային կետով։

Տարվա ընթացքում բարձրացել է նաև հարկային վարչարարության արդյունավետությունը։ Ստուգումների նվազմանը զուգահեռ ավելացել է վերլուծական գործիքակազմի դերը՝ ապահովելով ավելի մեծ արդյունքներ։ Տպավորիչ ցուցանիշներ են արձանագրվել նաև ստվերի դեմ պայքարում, խոշոր բացահայտումներ են եղել, հիմնականում՝ թվային հետախուզության գործիքների կիրառմամբ։ Մաքսային վարչարարության ուղղությամբ ևս երկնիշ ցուցանիշներ են արձանագրվել։

Տարվա ընթացքում մաքսային ռիսկերի համակարգի կատարելագործման արդյունքում շեշտակի աճել է ապրանքների հայտարարագրերի «կանաչ ուղի» ընթացակարգով և ինքնաշխատ բացթողումների տեսակարար կշիռը, ավելացել է նախնական մաքսային հայտարարագրից օգտվողների թիվը։ Մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում արձանագրվել են թմրանյութերի խոշոր բացահայտումներ, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում աննախադեպ ցուցանիշներ են արձանագրվել, այդ մասով 20-ից ավելի հաղորդումներ են եղել։

«Թվայնացման ուղղությամբ ՊԵԿ-ի ղեկավարը կարևորել է էլեկտրոնային համակարգերի խափանումների կառավարման մեխանիզմերի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչի արդյունքում հաջողվել է կանխել առկա խնդիրները։ Կարևորելով հարկ վճարելու մշակույթի ամրապնդմանն ուղված քայլերը՝ ՊԵԿ նախագահը ևս  մեկ անգամ ընդգծել է, որ հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է մեր «մեծ ընտանիքի» բյուջեում»,- նշված է հաղորդագրության մեջ։


Լրահոս

Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»
Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»
Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»
Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»
Երևանում «BMW»-ն վրաերթի է ենթարկել թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդին
Մարտի 30-ին կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ի՞նչ կարող են հակադրել Հայաստանը և հայ ժովովուրդը «Արևմտյան Ադրբեջանին» (տեսանյութ)
Բարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)
«Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա
Վատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները
Մեծ քննարկում. Անոնս 27.03.2026 (տեսանյութ)
Իրանի պատերազմի ֆոնին՝ ԱՄՆ-ի ռազմական էսկալացիա․Արդարացվել է պետական դավաճանության մեջ մեղադրվողը (տեսանյութ)
Ունիվերսիադա 2026․ մեկ ամիս միասնության, մրցակցության և հաղթանակների
Մեր ակցիան ընտրությունների հետ կապ չունի, սա սրտից բխող պահանջ է․ Գևորգ Գևորգյան (տեսանյութ)
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանին բռնություն կատարելու ժամանակ նկարելու համար (տեսանյութ)
Հանրագիրա ներկայացված, ինչի՞ քննիչ հանձնաժողովը զեկույց չի ներկայացրել
Մարդիկ էս ցավից ու դարդից տառապած 2-3 օրա եկել են ստեղ բողոքելու՝ անուշադրության ե՞ք մատնում
Ինչո՞ւ հենց Ղազախստանը. փորձագետը՝ երկաթուղու կառավարչին փոխելու և անվտանգային ռիսկերի մասին
Դուք ստիպված եք լսել ժողովրդի պահանջը, այլ ոչ թե վիրավորել

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ կարող են հակադրել Հայաստանը և հայ ժովովուրդը «Արևմտյան Ադրբեջանին» (տեսանյութ)

«Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա

Վատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները

Մեծ քննարկում. Անոնս 27.03.2026 (տեսանյութ)

Մեր ակցիան ընտրությունների հետ կապ չունի, սա սրտից բխող պահանջ է․ Գևորգ Գևորգյան (տեսանյութ)

Մեղադրանք է առաջադրվել ոստիկանին բռնություն կատարելու ժամանակ նկարելու համար (տեսանյութ)

Մարդիկ էս ցավից ու դարդից տառապած 2-3 օրա եկել են ստեղ բողոքելու՝ անուշադրության ե՞ք մատնում

Ինչո՞ւ հենց Ղազախստանը. փորձագետը՝ երկաթուղու կառավարչին փոխելու և անվտանգային ռիսկերի մասին

Դուք ստիպված եք լսել ժողովրդի պահանջը, այլ ոչ թե վիրավորել

Ալեն Սիմոնյանը ի՞նչ իրավունք ունի մարդու մահացած հորը ասի՝ «արան պապադ ա». Ղուկասյան

ՈՒՂԻՂ․ Անհետ կորածների հարազատները պատասխան են պահանջում Ալեն Սիմոնյանից

100% պատերազմ կլինի, եթե ընդդիմությունը վիճարկի այսօրվա խաղաղության կոմպոնենտները

«Ավտոկայաններում ոչինչ չի փոխվել, գարշահոտություն է», «Ճիշտ չեք, երբեք այսքան լավ վիճակ չի եղել»

Էդքան շատ Ֆեյսբուքում չեմ լինում. Ավինյանը «տեղյակ չէ» Ալեն Սիմոնյանի միջադեպից

Դուք տեսեք, թե ինչքան անհավասարակշիռ վարքագիծ է դրսեվորում ՔՊ-ն. Նիկոլը միշտ էլ եղել է անհավասարակշիռ

Նիկոլը ատում ա հայ ժողովրդին, դավադիր պատերազմով իր տերերին է հանձնել Արցախն ու նրա ղեկավարներին

Եթե կա խաղաղություն, ինչի է գազատարը տեղափոխվում. ի՞նչ ռիսկեր են ի հայտ գալիս

Աշխարհը պատերազմի եզրին․ լարվածության գագաթնակետ. ՀՀ-ն խնդրում է Վրաստանին տեղափոխել գազատարը

ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ

Քննչականին դատի տվեք, իրենք էն գրել՝ ձեր մեքենայում դեղնականաչավուն զանգված են հայտնաբերել