Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը պատրաստվում է նոր և լայնածավալ գրոհ ձեռնարկել Մայր Աթոռի դեմ, սակայն քաղաքական ընդդիմությունը որևէ գործնական քայլ չի կազմակերպում․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․
 
«2020 թ. 44-օրյա պատերազմից առաջ Փաշինյանը որևէ լուրջ նախապատրաստություն չձեռնարկեց, թեև, ինչպես ինքն է այսօր խոստովանում, գիտեր, որ հարձակում է սպասվում։ Եվ այսօր ընդդիմությունն ու մենք բոլորս արդարացիորեն պախարակում ենք նրան այդ դիտավորյալ և հանցավոր անգործության համար։
 
Այժմ գրեթե նույն պատկերն է կրկնվում, միայն թե հարձակվողն այս անգամ Փաշինյանն է։ Վերջին օրերին քաղաքական ընդդիմությունը՝ իր ներկայացուցիչների և ԶԼՄ-ների միջոցով, ազդարարում է, որ առաջիկա կիրակի՝ դեկտեմբերի 28-ին, Փաշինյանը պատրաստվում է նոր և լայնածավալ գրոհ ձեռնարկել Ս. Էջմիածնի Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ։ Ազդարարում է, սակայն բանավոր քննադատությունից անդին որևէ գործնական քայլ չի կազմակերպում։ Սա ավելի շատ հիշեցնում է պայքարի նմանակում՝ իմիտացիա, բայց ոչ իրական պայքար, որը ենթադրում է զանգվածների գաղափարական ու հոգեբանական մոբիլիզացիա, բողոքի ուղղորդում և գործողությունների հստակ ու տրամաբանական շարք՝ ծանր հետևանքներով հղի սպասվող անօրինականությունը կանխելու համար։
 
Երեկ այս նույն ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել էի. «Ընդդիմությունը, կարծես, լիովին մոռացել է, որ նման իրավիճակներում գոյություն ունեն օրինական պայքարի բազմաթիվ ձևեր՝ բողոքի ցույցեր, համաժողովներ, նստացույցեր, հացադուլներ, գործադուլներ, պիկետներ, ստորագրահավաքներ և այլ միջոցառումներ»։
 
Այսօր ցանկանում եմ անդրադառնալ այդ հնարավոր քայլերից մեկին՝ ամենաթեթև նախաձեռնվողին։ Եթե ընդդիմությունը, միայն իրեն հայտնի ինչ-ինչ (անհարգելի) հանգամանքներից ելնելով, չի դիմում վերոնշյալ միջոցառումներին, ապա գոնե կարող է շտապ կերպով վարձել որևէ մեծ դահլիճ և կազմակերպել Հայոց եկեղեցու պաշտպանության հարցին նվիրված համաժողով։ Այդ հարթակում տասնյակ հայ գիտնականներ և մտավորականներ հնարավորություն կունենան համառոտ՝ 5–10 րոպեում, ժողովրդին բացատրել փաշինյանական խունտայի հակաեկեղեցական, հակահայկական ու հակասահմանադրական քաղաքականությունը, Հայաստանին և ամբողջ հայությանը սպառնացող լրջագույն հետևանքները, ստեղծված իրավիճակի անընդունելիությունը, ինչպես նաև հնարավոր ելքերն ու գործողությունները։
Ինքնստինքյան հասկանալի է, որ նման համաժողովը պետք է ամբողջությամբ հեռարձակվի ընդդիմադիր ԶԼՄ-ներով, հեռուստատեսային և յութուբյան ալիքներով։ Հենց այսպիսի քայլերով էլ կարելի է ձևավորել հասարակական լայն ճակատ՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու։ Ի մի բերելով բազմաթիվ ճանաչված և հարգված մարդկանց ու նրանց միասնական դիրքորոշումը լսելի դարձնելով՝ հասարակությանը հնարավորություն կտրվի խորությամբ ըմբռնելու պահի լրջությունն ու գործելու անհրաժեշտությունը։
 
Սա այն նվազագույնն է, ինչ պաշտոնական ընդդիմությունը հաստատ կարող է կազմակերպել։ Սակայն խիստ կասկածում եմ, թե կկազմակերպի։
Իսկ գուցե՝ սխալվո՞ւմ եմ, և պաշտոնական ընդդիմությունը, այնուամենայնիվ, կհամարձակվի գումարել գիտնականների ու մտավորականների համաժողով և գոնե այս մեկ անգամ կփորձի կասեցնել Փաշինյանի աղետաբեր ընթացքը։
 
Շատ շուտով այս հարցի պատասխանը կստանանք»։
 

Լրահոս

Պրահայի կենտրոնում սկսվել է ի աջակցություն Չեխիայի նախագահ Պետր Պավելի հանրահավաքը (լուսանկարներ)
Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական հացահատիկի հերթական տարանցման մասին
Միհրան Հարությունյանը որդու հետ է նշում հաղթանակը (տեսանյութ)
Սա իմ ամենաերջանիկ օրն էր.Սարգիս Գրիգորյան
Մարտունիում պայթյուն է տեղի ունեցել. Մանրամասներ
Ի՞նչ իրավիճակ է այս պահին Հայաստանի ճանապարհներին
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Իսրայելին Գազայի խաղաղության ծրագիրը խախտելու մեջ
Կարևոր
ՀԷՑ-ից նամակ են ուղարկել Նիկոլ Փաշինյանին միացած տիրադավ Անուշավան Ժամկոչյանին. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոսանքի գինը կզեղչեն
Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը
Ավտոմրցաշարի ժամանակ 30-ամյա տղամարդ է կյանքից հեռացել (տեսանյութ)
Թումանյան փողոցում մեքենան վնասել է նորատունկ ծառին
Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Թրամփը ձգտում է պատմության մեջ մնալ որպես խաղաղարար․ Մեդվեդև
Շոյգուն պաշտոնական այցով մեկնել է Չինաստան
Արարատի մարզում Jeep-ը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
5,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանի հարավում
Ստամբուլ–Թեհրան չվերթը կատարող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում
Բախվել են «Mercedes»-ը, «Nissan Rogue»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong» մակնիշի ավտոբուսը․ կա վիրավոր
Ռուսական հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել

Լրացուցիչ նորություններ

...

600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար․ Վահագն Ալեքսանյանն՝ առողջապահության ապահովագրության մասին

Հերթական հարձակումը հայի գոյության դեմ. Տեր Սերոբ

Թե բա մեր պայքարը անձերի դեմ է, ոչ թե Եկեղեցու․ Տեր Սարգիս

Փորձ է արվում ստեղծել կոոպերատիվ «Հայ Եկեղեցու» բաժանմունք Զինված ուժերում․ Արմեն Այվազյան

Կասկած չունեմ, որ Միրզոյանի հետ հանդիպման ամբողջական նյութը չի հրապարակվել հայկական կողմի խնդրանքով․ Աշոտյան

Որևէ մեկը չի կարող արգելել պատմական հայրենիք համարել Տրապիզոնն ու Վանը․ Շարմազանով

Ախուրյանցի Անոյի անունը որ Ժոզեֆինա դնեք, բա՞ն կփոխվի․ մի՛ ֆռցրեք ու միջանցքի անունը TRIPP դրեք. Արմեն Աշոտյան

Ինձ համար այս իշխանության կողմից ընդունված հիշատակի օրը ընդունելի չէ․ հերոսի մայր

«Բարենորոգիչները» թող նայեն կարգալույծներին ու պատկերացնեն իրենց ապագան, եթե չզղջան․ Սամվել դպիր

Շնորհակալ եմ, որ չդարձաք կեղծ ու նենգամիտ բարենորոգության գործիք՝ ընդդեմ մեր Հայրապետի․ Կանադահայոց թեմի առաջնորդ

Ավտովթարների զnhերի թիվը կայուն ձևով նվազում է․ Փաշինյանը թվեր է բերել և նշել պատճառներից մեկը

Ալիևը պաշտոնական Երևանին անվերապահ կապիտուլյացիա է պարտադրել. Արթուր Խաչատրյան

«4 ամիս առանց քեզ». հոր սպանությունից 4 ամիս անց Վալոդյա Գրիգորյանի դուստրը հուզիչ գրառում է արել

Արման Սարոյանի հայցադիմումը աշխատանքային վեճին չի առնչվում․ Արա Զոհրաբյան

Եթե «բարենորոգիչներն» անկեղծ են, ապա պետք է երկու ձեռքով կողմ լինեն եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը. Տիրատուր քահանա Սարդարյան

Ադրբեջանական բենզինը շուտով կվաճառվի ցածր գնով․ Պապոյան

Վերջին օրերին տարածում են ինձ վերաբերող տեղեկություններ․ Տեր Արտաշես քահանա

Ո՞ւր են ուղղվել ՔՊ պատգամավորներին և կառավարության անդամներին տրված շուրջ 3 միլիարդ դրամ պարգևավճարները․ Սաղաթելյան

Բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի կատարվել, իրավական որակումները սխալ են տրվել․ Վալոդյա Գրիգորյանի հայր

Հրեշավոր օպերացիան դեռևս չի ավարտվել. Աշոտյան