Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անհրաժեշտ է հենց այսօրվանից նախապատրաստվել ամենավտանգավոր պահին․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

 
«Դեռևս 2021 թ. հստակ և հրապարակավ հայտարարել էի, որ Փաշինյանի «փրկությունը» Հայաստանի ամբողջական կործանման մեջ է․ մի կետ, որից հետո «շունը տիրոջը չի ճանաչելու»՝ բոլորը բոլորին են մեղադրելու, բայց այլևս չի լինելու արդարադատություն իրականացնող որևէ պետական մարմին, որն անգամ տեսական հնարավորություն ունենա հետաքննելու, պատասխանատվության կանչելու և պատժելու իրական մեղավորներին։ Ի դեպ, այդ սցենարի համար հողն արդեն իսկ ակտիվորեն նախապատրաստվում է՝ այն բազմաթիվ թե՛ պատվիրովի, թե՛ անմեղսունակ ելույթներով ու գրառումներով, որոնք ընթացիկ հակահայկական գործընթացների մեղքը բարդում են ամբողջ հայ ժողովրդի, այլ ոչ թե, ինչպես ճիշտն ու արդար է, թշնամի արտաքին ուժերի և նրանց տեղական մանկլավիկների վրա։

 
Սա մեղքի տարրալուծման դասական մեխանիզմ է, որը կիրառվում է պետական ղեկավարության ձախողումները ծածկելու և պատասխանատուներին պաշտպանելու համար։ Իշխանությունը և նրան ուղղորդող արտաքին ուժերը նախապես վերացնում են մեղքի հասցեատիրոջ գաղափարը՝ հասարակությունը ներքաշելով փոխադարձ մեղադրանքների և ընդհանուր կոլեկտիվ մեղավորության կեղծ խոսույթի մեջ։

Այսօր, սակայն, Հայաստանի բնակչության մեծամասնության համար արդեն պարզ է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն որևէ առնչություն չունեն Հայաստանի և հայության կենսական շահերի հետ․ նրանք սպասարկում են բոլորովին այլ՝ օտար շահեր։ Հետևաբար, Փաշինյանն ու ՔՊ-ն կա՛մ արագ և հանկարծակի հեռանալու են, կա՛մ շարունակելու են իշխել որպես բացահայտ բռնատիրական ու օկուպացիոն ռեժիմ։ Երկրորդ դեպքում անխուսափելի է դառնալու սուր քաղաքացիական հակամարտությունը, Փաշինյանի և ՔՊ-ի անփառունակ անկումն ու փախուստը, բայց միաժամանակ՝ նաև Հայաստանի վերջնական ոչնչացման և կատարյալ հայաթափման վտանգը։

 
Իշխանությունը, որը գործում է սեփական ժողովրդի կենսական շահերի դեմ, երկարաժամկետ հեռանկարում չի կարող խաղաղ ավարտ ունենալ։ Նման ռեժիմները կամ հեռանում են արագ և առանց մեծ աղմուկի, կամ էլ երկիրը թողնում են ավերակների մեջ՝ իրենց փախուստը ծածկելով արյունով ու քաոսով։
 

Խուսափելու համար այդ աղետալի և, ցավոք, արդեն միանգամայն հավանական դարձած սցենարից՝ անհրաժեշտ է հենց այսօրվանից նախապատրաստվել ամենավտանգավոր պահին, երբ փաշինյանական կառավարման համակարգը կարող է մեկ օրում ամբողջապես փլուզվել՝ կառավարությունն իր նախարարություններով, քաղաքապետարաններն ու մարզպետարաններն իրենց աշխատակազմերով, ԱԱԾ-ն՝ իր բարոյալքված ստորաբաժանումներով, ոստիկանությունն ու նրա գվարդիան՝ իրենց բազմատեսակ ծառայություններով և այլն։ Պետությունները սովորաբար չեն փլվում փուլ առ փուլ․ դրանք փլվում են մեկ-երկու օրում, երբ պարզվում է, որ «իշխանություն» կոչվածը պարզապես դատարկ շենքերի, շքեղ ավտոմեքենաների ու անիմաստ թղթերի հավաքածու էր։

 
Թե կոնկրետ ինչպես պետք է պատրաստ լինել այդ գալիք փորձություններին՝ այստեղ մանրամասնելու տեղը չէ։ Նշեմ միայն, որ նման դեպքերում (ինքնա)կազմալուծված իշխանությունը, որպես կանոն, ավտոմատ կերպով ստանձնում են կա՛մ քաղաքականապես լավ կազմակերպված ընդդիմադիր ուժերը, կա՛մ՝ դրանց բացակայության դեպքում, տվյալ պետության զինված ուժերը։ Թե որ սցենարն է գործելու Հայաստանում՝ այժմ անհնար է ասել։ Բայց որ Հայաստանը նպատակասլաց կերպով տարվում է դեպի քաոս և անիշխանություն՝ ակնհայտ է։
 

Ամեն դեպքում՝ այդ գալիք հնարավոր իրավիճակներին էլ պետք է պատրաստ լինենք և գլուխներս չկորցնենք։ Ճգնաժամերը հաճախ ծնում են հնարավորություններ և կարող են բերել հաջող ելքերի, եթե միայն դրանք ընդունենք բաց ճակատով»։
 

Լրահոս

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի մարտի 16-22-ը
Լարսը բաց է
Թրամփը հույս ունի ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխշահավետ համաձայնության հասնել
Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը
Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը տեկտոնիկ տարածաշրջանային զարգացումներին. Արմեն Այվազյանը համառոտ պարզաբանում է տվել ընթացիկ իրավիճակին
Ընդդիմադիր այդ ուժերին ընտրող քաղաքացին ինձ համար հոկտեմբերի 27-ի մասնակից է դառնալու․Խաչատրյան (տեսանյութ)
Իրանը կոչ է արել Թրամփին նայել դեպի երկինք և սպասել նոր անակնկալների
Գլոբալ պայթյուն․ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա՝ աշխարհը մտնում է վտանգավոր փուլ (տեսանյութ)
Նորարարական լուծումներ, միջազգային ստանդարտներ. GTS group-ը՝ ՀՀ-ում ինժեներական մշակույթի հիմնադիր (տեսանյութ)
6 տարի առաջ ամբողջական քարտեզ, հիմա կիսատ՝ հաղթելու դեպքում կիսելու վտանգ չկա` հարց Գալյանին
Կարևոր
Միրզոյանը՝ Հայաստան վերադառնալ չցանկացող քաղաքացիների մասին
TOP 20․ Հազվագյուտ մեքենաներ Երևանում և շոկային կադրեր աշխարհից
ՈՒՂԻՂ․ ՀԷՑ-Ի գործով դատական նիստը
Եթե արցախցիները պատկերացնեին վերադարձ, թող մնային Արցախում. Հակոբյան
Փաշինյանի քայլերը ամբողջը հաշվարկված է, ուղիղ եթերում նրա համար պատահական ոչինչ չկա. Աղազարյան
Նախընտրական զինադադար է. նպատակը Ալիևի համար Հայաստանում կուսակալ ունենալն է. Լևոն Զուրաբյան
Վահե Հովհանիսյանը չկարողացավ մեկնաբանել Փաշինյանի վարքագիծը Արցախի կնոջ հանդեպ
Լավ ենք անում. ձեր օրոք 4 պատերազմ է եղել. ինչու է ՔՊ-ն շանտաժ անում ժողովրդին
Եթե խաղաղությունը կախված է Փաշինյանից ու Ալիևից, նրանց բացակայությամբ ազգը կկործանվվելո՞ւ է.Մինասյան
Սիքստինյան կապելլա․ Վատիկանի գլուխգործոցը

Լրացուցիչ նորություններ

...

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետ

Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին