Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ովքեր նենգությամբ կգան Սուրբ Էջմիածին, ամոթահար ու գլխիկոր կհեռանան. Հայր Ասողիկ



Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է. «Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ հանուր հայության հոգևոր կենտրոն Սրբություն Սրբոցն անսասան է՝ իր ազգընտիր և Օծյալ Սրբազնագույն Վեհափառ Հայրապետով:


Ծանր փորձության միջով ենք անցնում ազգովին. Աստված մեզ ապավեն ու զորավիգ:


Յուրաքանչյուրս պատասխան ենք տալու մեր խղճի, մեր ազգի, Հայոց պատմության առջև. յուրաքանչյուրս ներկայանալու ենք Ամենակալ Աստծո ահեղ դատաստանին:


Պատմական է թե՛ մեր նվիրումն ու հավատարմությունը, մեր սուրբ ուխտի պահպանումը, թե՛ մեր վատահոգությունն ու դավաճանությունը...


Որպես հոգևորական, որպես մի համեստ հայ քրիստոնյա` երախտագիտությունս եմ հայտնում իմ սիրելի ազգակիցներին, որ այսօր ուխտի էին եկել Մայր Աթոռ՝ իրենց սրտագին աղոթքը մատուցելու Մայր Տաճարում և որպես Եկեղեցի Հայկական իրենց նվիրումն ու հավատարմությունը հայտնելու առ Հայոց Հայրապետը և մեր եկեղեցական նվիրական կարգն ու կանոնը:


Իմ շնորհակալությունն եմ հայտնում պետականամետ մեր պատվարժան պատգամավորներին և քաղաքական ու հասարակական գործիչներին, ովքեր պատասխանատվության բարձր գիտակցությամբ, հանուն Մայր Եկեղեցու ինքնիշխանության, ազգային համերաշխության ու միասնության անեղծ պահպանման, աղոթքի էին եկել Մայր Աթոռ:


Իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև արժանապատիվ ոստիկաններին, ովքեր Սրբավայրի հանդեպ պատշաճ ակնածանքով ու բարեպաշտությամբ իրականացրեցին իրենց ծառայությունը:
Իմ ջերմագին շնորհակալությունն եմ հայտնում նաև մեր սիրելի լրագրողներին, ովքեր նախանձախնդիր ու նվիրումով կյանքի են կոչում իրենց կարևորագույն առաքելությունը՝ լուսաբանելով և ճշմարտությունը ամենքիս հասանելի դարձնելով՝ ի շահ մեր երկրի, մեր ազգի և ի փառս մեր Սուրբ Եկեղեցու:


Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, սիրելիներ, որոնք նենգությամբ, կանոնազանցությամբ ու պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ քրիստոսակերտ այս Մայր Աթոռից ամոթահար ու գլխիկոր կհեռանան:


Թող Ամենազոր Աստված առատապես օրհնի մեր բնօրրան Մայր Հայրենիքը, անսասան պահի ու պահպանի Հայոց պետությունն ու պետականությունը:


Թող հար ապրի ու բարգավաճի Ազգս հայոց՝ իր Մայր Աթոռից հանապազ բխող սիրով, հույսով, հավատքով ու լույսով զորեղացած ու պայծառացած»:

Լրահոս

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի մարտի 16-22-ը
Լարսը բաց է
Թրամփը հույս ունի ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխշահավետ համաձայնության հասնել
Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը
Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը տեկտոնիկ տարածաշրջանային զարգացումներին. Արմեն Այվազյանը համառոտ պարզաբանում է տվել ընթացիկ իրավիճակին
Ընդդիմադիր այդ ուժերին ընտրող քաղաքացին ինձ համար հոկտեմբերի 27-ի մասնակից է դառնալու․Խաչատրյան (տեսանյութ)
Իրանը կոչ է արել Թրամփին նայել դեպի երկինք և սպասել նոր անակնկալների
Գլոբալ պայթյուն․ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա՝ աշխարհը մտնում է վտանգավոր փուլ (տեսանյութ)
Նորարարական լուծումներ, միջազգային ստանդարտներ. GTS group-ը՝ ՀՀ-ում ինժեներական մշակույթի հիմնադիր (տեսանյութ)
6 տարի առաջ ամբողջական քարտեզ, հիմա կիսատ՝ հաղթելու դեպքում կիսելու վտանգ չկա` հարց Գալյանին
Կարևոր
Միրզոյանը՝ Հայաստան վերադառնալ չցանկացող քաղաքացիների մասին
TOP 20․ Հազվագյուտ մեքենաներ Երևանում և շոկային կադրեր աշխարհից
ՈՒՂԻՂ․ ՀԷՑ-Ի գործով դատական նիստը
Եթե արցախցիները պատկերացնեին վերադարձ, թող մնային Արցախում. Հակոբյան
Փաշինյանի քայլերը ամբողջը հաշվարկված է, ուղիղ եթերում նրա համար պատահական ոչինչ չկա. Աղազարյան
Նախընտրական զինադադար է. նպատակը Ալիևի համար Հայաստանում կուսակալ ունենալն է. Լևոն Զուրաբյան
Վահե Հովհանիսյանը չկարողացավ մեկնաբանել Փաշինյանի վարքագիծը Արցախի կնոջ հանդեպ
Լավ ենք անում. ձեր օրոք 4 պատերազմ է եղել. ինչու է ՔՊ-ն շանտաժ անում ժողովրդին
Եթե խաղաղությունը կախված է Փաշինյանից ու Ալիևից, նրանց բացակայությամբ ազգը կկործանվվելո՞ւ է.Մինասյան
Սիքստինյան կապելլա․ Վատիկանի գլուխգործոցը

Լրացուցիչ նորություններ

...

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետ

Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին