Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արցախցիներն ահազանգում են բռնի տեղահանված արցախցիների համար ՀՀ կառավարության բնակարանային ծրագրի դժվարությունների մասին


Արցախ Միությունը պատրաստել և հրապարակել է զեկույց ու առաջարկություններ բռնի տեղահանված արցախցիների համար ՀՀ կառավարության բնակարանային ծրագրի վերաբերյալ, իսկ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, բաղկացած շուրջ 40 հասարակական կազմակերպություններից, աջակցություն է հայտնել փաստաթղթին:

Զեկույցը պարունակում է 2024թ. մայիսի 16-ին ընդունված ծրագրի հիմնական սկզբունքների վերլուծություն, առկա իրավիճակի հակիրճ նկարագրություն և գործող ծրագրի էականորեն լավարկման առաջարկներ՝ համապատասխան հիմնավորումներով ու հավելվածներով:

Ծրագրի վերլուծության արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ և մարտահրավերներ, որոնք խոչընդոտում են դրա արդյունավետ իրականացմանը: Այդ խնդիրները կարելի է դասակարգել մի քանի հիմնական խմբերի, մասնավորապես

1. Ցածր դիմելիություն. Հոկտեմբերի սկզբի դրությամբ՝ Ծրագրին դիմել և վկայագիր է ստացել շուրջ 30 ընտանիք, ինչը կազմում է ընդհանուր թիրախային խմբի ընդամենը 0.12%-ը: Այս ցածր ցուցանիշը վկայում է ծրագրի մատչելիության կամ պայմանների հետ կապված խնդիրների մասին:

2.Ֆինանսական խոչընդոտներ. Գործող ծրագրով հաշվի չի առնվում բնակարանների շուկայական գների իրական պատկերը: Հատկապես Երևանում և այլ քաղաքներում առաջարկվող աջակցության չափը բավարար չէ արժանապատիվ բնակարանային պայմաններ ապահովելու համար, իսկ բնակելի տան կառուցման պայմանները գլխավորապես չեն համապատասխանում նույնիսկ պետական լիազոր մարմնի կողմից հաստատված նախագծերի նվազագույն արժեքներին:

3. Իրավական խոչընդոտներ. Ծրագրի որոշ պահանջներ, օրինակ՝ դիմելու պահին ՀՀ քաղաքացիության պահանջը, խոչընդոտում են շահառուների մասնակցությանը, իսկ մի շարք այլ դրույթներ առաջացնում են տարբեր խմբերի անձանց իրավունքների խախտումներ, որոնք երբեմն հակասում են նույնիսկ ՀՀ Սահմանադրությանը:

4. Հատուկ կարիքներ ունեցող խմբերի անտեսում. Գործող ծրագիրը բավարար չափով հաշվի չի առնում հատուկ կարիքներ ունեցող խմբերի, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց և զոհված զինծառայողների ընտանիքների կարիքները:

5. Վարկավորման հետ կապված խնդիրներ. Շատ շահառուներ դժվարություններ ունեն լրացուցիչ հիփոթեքային վարկեր ստանալու հարցում, հատկապես եթե նախկինում ունեցել են վարկային պարտավորություններ և, հիմնականում իրենց կամքից անկախ պատճառներով, խնդիրներ ունեն վարկային պատմության հետ:

Վերոնշյալ և մի շարք այլ խնդիրների համակարգային ու հիմնարար լուծման համար փաստաթուղթն առաջարկում է ողջամիտ ու արդյունավետ լուծումներ՝ միաժամանակ ներկայացնելով փաստական ու իրավական հիմնավորումներ դրանց օգտին:

Արցախ Միությունը և Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն ակնկալում են, որ ՀՀ կառավարությունը հաշվի կառնի սույն առաջարկները, ինչպես նաև արագ կերպով կմեկնարկի իրական ու արդյունավետ հանրային քննարկումներ ծրագրի հիմնարար բարելավման համար:

Զեկույցին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:

Լրահոս

Թրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին
CBS. ԱՄՆ-ը չի սպասում Աբու Դաբիի բանակցություններում խաղաղության համաձայնագրի կնքմանը
Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»
«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում
Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»
Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»
Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում
Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»
ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»
Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Լրացուցիչ նորություններ

...

Վթար է․ գազ չի լինելու

Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)

Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ)

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու

Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է