Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեր ՊՆ–ն որոշել է, որ ավելի լավ է օրենք խախտելով քար լռություն պահել. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Մեր պաշտպանության նախարարությունը որոշել է, որ ավելի լավ է օրենք խախտելով քար լռություն պահել, քան թե փորձել բացատրել ու մեկնաբանել Փաշինյանի անպատասխանատու, Բանակն արատավորող հայտարարությունները։

Այսպես. Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ամփոփիչ ելույթում խոսելով ՀՀ ԶՈՒ մասին, հայտարարել էր բառացիորեն «…ամենայն հարգանքով բոլորին, բայց 2018-ին էլ, 19-ին էլ, 20-ին էլ, 21-ին էլ, մինչև 22-ը ներառյալ՝ մեր բանակի սոցիալ-հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի։ Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն։ Ընդ որում, նորից եմ ասում, սա չի նշանակում, որ բոլորը եղել են այդպիսին, ոչ, ես մթնոլորտի մասին եմ խոսում, ես տրամադրության մասին եմ խոսում, ես ընկալման մասին եմ խոսում»։

Սա նման բովանդակությամբ հակաբանակային առաջին հայտարարությունը չէր, դեռ 2023թ.-ի նոյեմբերի 24-ին մամուլի ասուլիսում, ի պատասխան հարցին, թե «աշխատանքներ տարվե՞լ են բանակում 5-րդ շարասյան վերացման ուղղությամբ», նա դրական պատասխան էր տվել ու հայտարարել. «Ըստ էության` ես համարում եմ, որ այսօր բանակում ազատվել ենք 5-րդ շարասյունից. պետական կառավարման համակարգի վերաբերյալ էլ ասում եմ` այսօր մեր երկրում խորքային պետություն չկա, պետական համակարգը այն է, ինչ կա` իր թերություններով ու առավելություններով»:

Ինչպես 2023-ին, այնպես էլ հիմա փորձել էի այս հայտարարությունների շուրջ ստանալ բուն հասցեատեր ՀՀ պաշտպանության նախարարության կարծիքը և գնահատականը, ու գրավոր ուղղել էի մի շարք հարցեր։

Դրանք տարբեր էին՝ «5-րդ շարասյուն» և «ազդեցության գործակալներ» ձևակերպումների բանակային ընկալումից մինչև նման ձևակերպմամբ կամ այդ հատկանիշներով ավագ և բարձրագույն սպայակազմից քանի՞ զինծառայող է զորացրվել, պաշտոնազրկվել ՀՀ Զինված ուժերից 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը։


Դե, մեր պաշտպանության նախարարությունն էլ օրենքով պահանջող տասնօյա ժամկետից մեկ շաբաթ էլ ավել մտածելով, որոշել էր հարցերիս պատասխանել պարտիզանական լռությամբ, կարճ գրությամբ հայտնելով, որ §Ձեր հարցադրումները չեն առնչվում ՀՀ պաշտպանության նախարարության գործառույթներին։


2024 թվականի դեկտեմբերի 26-ի գրեթե նույնաբովանդակ հարցմանս ՊՆ պատասխանը մի քիչ ավելի բառաշատ էր, երբ տեղեկացրել էին, թե «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանից և պարզամանումներից զատ, ՀՀ պաշտպանության նախարարությունն այլ պարզաբանումներ և մեկնաբանություններ չունի»։


Հիմա չգիտեմ, ՀՀ Զինված ուժերի դեմ Փաշինյանի չդադարող մերկապարանոց մեղադրանքների շուրջ հայտարարությունների մասին, եթե բանակայինները բերանները ջուրն են առել, մեկնաբանություն ստանալու համար ո՞ւմ դիմեմ. չեղած գյուղատնտեսության նախարարությանը, թե՞ ՀՀ հոկեյի ֆեդերացիային։


Եվ վերջապես հռետորական հարց, որի պատասխանն ամենքս էլ գիտենք. եթե Փաշինյանի կողմից անդադար պետք է քարկոծվեն բարձրաստիճան զինվորականները, ՀՀ Զինված ուժերը և պաշտպանության նախարարն ու նախարարությունն էլ գլուխները կախ լռություն պահեն, կամ կեղծ պատարագներին ստիպված ծնկեն, ո՞վ է լինելու արժանապատիվը»։

Լրահոս

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի մարտի 16-22-ը
Լարսը բաց է
Թրամփը հույս ունի ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխշահավետ համաձայնության հասնել
Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը
Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը տեկտոնիկ տարածաշրջանային զարգացումներին. Արմեն Այվազյանը համառոտ պարզաբանում է տվել ընթացիկ իրավիճակին
Ընդդիմադիր այդ ուժերին ընտրող քաղաքացին ինձ համար հոկտեմբերի 27-ի մասնակից է դառնալու․Խաչատրյան (տեսանյութ)
Իրանը կոչ է արել Թրամփին նայել դեպի երկինք և սպասել նոր անակնկալների
Գլոբալ պայթյուն․ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա՝ աշխարհը մտնում է վտանգավոր փուլ (տեսանյութ)
Նորարարական լուծումներ, միջազգային ստանդարտներ. GTS group-ը՝ ՀՀ-ում ինժեներական մշակույթի հիմնադիր (տեսանյութ)
6 տարի առաջ ամբողջական քարտեզ, հիմա կիսատ՝ հաղթելու դեպքում կիսելու վտանգ չկա` հարց Գալյանին
Կարևոր
Միրզոյանը՝ Հայաստան վերադառնալ չցանկացող քաղաքացիների մասին
TOP 20․ Հազվագյուտ մեքենաներ Երևանում և շոկային կադրեր աշխարհից
ՈՒՂԻՂ․ ՀԷՑ-Ի գործով դատական նիստը
Եթե արցախցիները պատկերացնեին վերադարձ, թող մնային Արցախում. Հակոբյան
Փաշինյանի քայլերը ամբողջը հաշվարկված է, ուղիղ եթերում նրա համար պատահական ոչինչ չկա. Աղազարյան
Նախընտրական զինադադար է. նպատակը Ալիևի համար Հայաստանում կուսակալ ունենալն է. Լևոն Զուրաբյան
Վահե Հովհանիսյանը չկարողացավ մեկնաբանել Փաշինյանի վարքագիծը Արցախի կնոջ հանդեպ
Լավ ենք անում. ձեր օրոք 4 պատերազմ է եղել. ինչու է ՔՊ-ն շանտաժ անում ժողովրդին
Եթե խաղաղությունը կախված է Փաշինյանից ու Ալիևից, նրանց բացակայությամբ ազգը կկործանվվելո՞ւ է.Մինասյան
Սիքստինյան կապելլա․ Վատիկանի գլուխգործոցը

Լրացուցիչ նորություններ

...

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետ

Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին