Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն իր վարույթում գտնվող քաղաքացիական գործովդիտավորությամբ առանձին դեպքերում չի կատարել, իսկ որոշ դեպքերում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել անձանց և պետության իրավունքներին ու օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք, այն է՝ հանցավոր կազմակերպության անդամները, օգտագործելով դատավորի կողմից կայացված ակնհայտ անարդար դատական ակտը, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գույքը և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտը: Այս մասին հայտնում են ՀԿԿ–ից՝ նշելով․


«Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ դատավորը իր բարեկամի կողմից ներկայացված դիմումը վարույթ ընդունելու, այն բավարարելու և դրանով դատական ակտ կայացնելու շահագրգռվածությունից ելնելով, 2022 թվականին որոշում է կայացրել վարույթ ընդունել տվյալ քաղաքացիական գործը, այն պարագայում, որ առկա են եղել նշված դիմումը վերադարձնելու հիմքերը:Քաղաքացիական գործը վարույթ ընդունելուց հետո դատավորը 2022 թվականին տեղի ունեցած դատական նիստում չի բացահայտել դիմումատուի լիազորներկայացուցչի հետ իր ազգակցական կապը, չի անդրադարձել ինքնաբացարկի հիմքերին, և խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը, թույլատրել է փաստաբանական գործունեություն իրականացնելու լիազորագիր չունեցող իր ազգականին մասնակցել դատաքննությանը՝ որպես դիմումատուի ներկայացուցիչ:


Նշված արարքները դիտավորությամբ կատարելուց հետո, պարտավոր լինելով իրավունքի մասին վեճի ծագման հիմքով դիմումն առանց քննության թողնելու,դատավորը 2022 թվականին կայացրել է ակնհայտ անարդար վճիռ՝ ամբողջությամբ բավարարվելով իր ազգականի կողմից ներկայացված դիմումը։


Արդյունքում, դատական իշխանության ներկայացուցչի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների չարաշահման հետևանքով անզգուշությամբ առաջացել է ծանր հետևանք՝ հանցավոր կազմակերպության անդամները, օգտագործելով դատավորի կողմից կայացված ակնհայտ անարդար դատական ակտը, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 38.200.000 ՀՀ դրամ արժողության անշարժ գույքը և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտը:


ՀՀ գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացվել նշված դատավորինկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալհամապատասխան միջնորդություն, որը բավարարվել է:Դատավորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ համակցված կիրառվել են բացակայելու արգելք և 5 մլն ՀՀ դրամի չափով գրավ որպես խափանման միջոցները:


Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է,և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»:


Նշենք, որ խոսքը Մանվել Գրիգորյանի դստեր՝ դատավոր Նաիրա Գրիգորյանի մասին է։


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Ի՞նչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերը
Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո Պուտինն ու Թրամփը կրկին հեռախոսազրույց կունենան
Հռոմի պապն Ուկրաինային 100 հազար բաժին արագ պատրաստվող ապուր է փոխանցել
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են (լուսանկարներ)
Երևանն ու Բաքուն քննարկում են ուղիղ առևտրի հարցը․ ՀՀ ԱԳ նախարար
Ամանորի գիշերը երկինքը կխոսի. Արայիկ Հարությունյան
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը տոնում է 75֊ամյակը
102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա․ ՀՀ ԱԳ նախարար
Արագ շախմատի ԱԱ․ Մագնուս Կարլսենը նվաճեց տիտղոսը
Լույսը վառի´ր. Ցուցադրական Ամանոր (տեսանյութ)
Շիրակամուտ գյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Մարտիրոս բնակավայրի սկզբնամասում «Toyota»-ն բшխվել է կայանված տրակտորին և վրшերթի ենթարկել տրակտորիստին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Թեժ մարտեր են Զապորոժիեի ամենամեծ քաղաքի համար. ռուսներն այն հավասարացնում են հողին
ՔՊ–ականները քեֆի մեջ են (տեսանյութ)
ՀՀ-ն պահպանում է ռուսաստանցիների շրջանում պահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկի կարգավիճակը
Հրդեհ` տնակի տանիքում
Լանջիկից դեպի Ազատան գլխավոր ճանապարհի 25 կմ հատվածում երկկողմանի մերկասառույց է
Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում
COP17 համաժողովին ընդառաջ՝ հատուկ վերապատրաստում է կազմակերպվել 45 դիվանագետների համար
Իրանի և Կատարի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային կարևոր հարցեր

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերը

Ամանորի գիշերը երկինքը կխոսի. Արայիկ Հարությունյան

ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը տոնում է 75֊ամյակը

Լույսը վառի´ր. Ցուցադրական Ամանոր (տեսանյութ)

Շիրակամուտ գյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Մարտիրոս բնակավայրի սկզբնամասում «Toyota»-ն բшխվել է կայանված տրակտորին և վրшերթի ենթարկել տրակտորիստին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ-ն պահպանում է ռուսաստանցիների շրջանում պահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկի կարգավիճակը

Հրդեհ` տնակի տանիքում

Լանջիկից դեպի Ազատան գլխավոր ճանապարհի 25 կմ հատվածում երկկողմանի մերկասառույց է

Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում

Իշխանության վերնախավի «կլորիկ» հավելավճարները չեն կարող ընկալվել որպես բնական կամ արդար․ Սուրենյանց

Կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը կինոյի ոլորտին. ԿԳՄՍ նախարար

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Մահացել է Հրայր և Անժելա Թովմասյանների հայրը

Էդվարդ Ասրյանը ցուցումներ է տվել ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար

Լավրովը սպառնացել է «ջախջախիչ պատասխանով»

Այս գիշեր ու վաղը առավոտյան Հայաստանի բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում դեռևս կան հոսանքազուրկ հասցեներ. ՀԷՑ պարզաբանումը

Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել 237 ՃՏՊ

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ 2-ամյա երեխա է մահացել