Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եպիսկոպոսները կատարեցին հոգեւոր կապիտուլյացիա. հայտարարություն


Այն արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, որոնք այս օրերին ճկվեցին ապազգային իշխանությունների ճնշումների և սեփական մաշկը կոմպրոմատներից փրկելու վախի ներքո, կատարեցին հոգևոր կապիտուլյացիա։ Եվ մենք անվանում ենք դա մեկ անունով՝ դավաճանություն։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը։

«Այո՛, սա դավաճանություն է: Դավաճանություն՝ ոչ միայն եկեղեցուն, այլև հավատացյալ ժողովրդին, ով տարիներով մտնում էր այդ հոգևորականների ծառայության հովանիի տակ ու կարծում, որ նրանց ձեռքում պահված է ոչ միայն խունկը, այլ նաև խիղճը։

Այս մարդիկ վախից վայր դրեցին իրենց ձեռնադրությունը, և այսօր նրանք ծառայում են ոչ թե Աստծուն, այլ դավաճանական իշխանական օրակարգին, որը
երկար տարիներ զբաղված է ամեն ազգայինի դեմ պայքարով։ Եվ այդ ծրագիրը հիմա փորձում է արմատավորվել եկեղեցու ներսում։

Թող ոչ մեկը չփորձի մեզ վստահեցնել, թե սա «բարեփոխում» է։ Երբ իշխանությունը, որ տարիներ շարունակ հարվածել է ամեն ազգային արժեքին, հանկարծ ձևացնում է, թե հոգ է տանում եկեղեցու մասին, դա պարզապես ծիծաղելի է և պարզ, որ իրական նպատակը եկեղեցին կոտրելն ու այն իրենց վերահսկվող, գրպանային մարմնի վերածելն է, ինչպես արեցին պետականության բոլոր կառույցների հետ՝ ռազմական, իրավական, դատական, մշակութային, կրթական:
Եկեղեցու դեմ ուղղված հարվածը ազգային արժեքների համակարգված քանդման վերջին ու ամենավտանգավոր քարընթացն է․ դա ոչ միայն հոգևոր կառույցի, այլ ամբողջ ազգի ինքնության հիմքերի խախտումն է, քանզի Եկեղեցին դարերով եղել է մեր ազգային ոգու և պայքարի ողնաշարը։

Հայաստանի իշխանություններից այլևս որևէ ազգային կամ դրական քայլի սպասել պետք չէ․ դա արդեն բացարձակապես անիմաստ է։ Մեր մտահոգությունը հիմա այն եկեղեցականներն են, ովքեր իրենց վարքով կորցրին ամենաթանկը՝ ժողովրդի վստահությունն ու հավատը՝ ծախելով հոգին ազգային դավաճաններին։ Հայ ժողովուրդը կարող է ներել թույլին, բայց երբեք չի ների սրբության դեմ ուղղված դավաճանությունը։

Մենք՝ որպես Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ, հայտարարում ենք, որ այս սրբազանները փաստացի հրաժարվել են իրենց հոգևոր արժեքներից։ Նրանք թողել են եկեղեցու նավը հենց այն պահին, երբ այն փոթորիկի ժամանակ ամենաշատն էր կարիք զգում նրանց պաշտպանության։ Եվ այդ քայլից հետո նրանք այլևս չեն կարող ներկայացնել ո՛չ եկեղեցին, ո՛չ հավատացյալ ժողովրդին, և առավել ևս՝ Աստծուն։

Եթե վաղը պատմությունը գրի այս օրերի մասին, նշելու է մի բան՝ որ եկեղեցու ներսում հայտնվեցին մարդիկ, ովքեր սրբապղծորեն դարձան դավաճանական իշխանության գործիքը և ուրացան Աստծո տունը։

Եվ նրանց անունները հիշվելու են որպես հերթական դավաճաններ, մեր օրերի վասակսյունիներ և մելիքֆրանգյուլներ, ովքեր որսում են ամենաթույլ կարասին, որ սողոսկեն նրա մեջ ու ներսից պայթեցնեն պատերը։

Հորդորում ենք հավատացյալներին՝ խուսափել շփումներից այս սրբազանների հետ և չմասնակցել նրանց առաջնորդած արարողություններին, քանի որ նրանք փաստացի դիրքավորվել են որպես եկեղեցու ներսից վնասող դավաճանական ուժ։

Հայոց Եկեղեցին իր 1724 տարվա գոյությամբ դիմագրավել է թշնամական պետությունների ու իշխանությունների մի մեծ շքախմբի․ նրանք բարձրացել են, հոխորտացել, մարել ու անհետացել պատմության փոշում, իսկ Եկեղեցին մնացել է՝ ինչպես լեռ, որին հարվածող քամիները միայն հիշեցնում են նրա բարձրության մասին և հատկապես ընդգծում նրա անսասանությունը:

Եկեղեցու պաշտպանությունն այսօր պահանջում է վճռական դիրքորոշում՝ հրապարակային, անկեղծ ու ուղիղ արձագանքով, թույլ չտալով, որ որևէ անձ կամ խումբ փորձի ներսից թուլացնել Մայր Աթոռի միասնականությունն ու հոգևոր կառույցի ամրությունը։

Կոչ ենք անում ամբողջ հավատացյալ ժողովրդին՝ չտրվել որևէ սադրանքի, չխաբվել կեղծիքների ու ճնշումների աղմուկին և ամեն դժվարության միջով անցնել վստահ ու անսասան՝ հավատարիմ մնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին»։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Լրահոս

Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից
Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ
Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը
Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է
Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով
ԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել
Շնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին
Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան
Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն
Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթում
Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան (տեսանյութ)
Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ
Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը
Գերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունը
Աշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքեր
Աշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքեր
Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներ
ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել
Կարևոր
Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութեր

Լրացուցիչ նորություններ

...

Թուրքիա–Իրան գործարք, Իսրայելում՝ իշխանության կռիվ. «Հրազդան» մարզադաշտը կբռնագանձվի

Թրամփի սկանդալը և ԵՄ-ի ճգնաժամը. «Սահմանադրության սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական» (տեսանյութ)

Երիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգում

Խաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ)

Մոնակոյում Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ անցկացվեցին «Հայաստանի օրերը Մոնակոյում» (տեսանյութ)

Անչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն

Երկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը

Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․ արցախցի

Մոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին

Երկար ժամանակ ջուր չի լինելու

Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Զզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը

Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը

Հրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը

Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ)

Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Վարդենյաց լեռնանցքում բուք է

Արին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք