Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այդ երեխան մերն էր ու մեր մեջ նմանատիպ խոսակցություն երբեք չի եղել. Խեղդամահ արված Տիգրանի մայրը չի հավատում, որ որդուն ամուսինն է սպանել. Առավոտ


Նախնական տվյալներով, հոր կողմից խեղդամահ արված երեքամյա Տիգրանի մայրը՝ Փառանձեմ Վաթյանը մինչ օրս չի հավատում կատարվածին։«Առավոտ»-ի հետ զրույցում կինը պատմել է, որ ինքն է անձամբ ահազանգել իրավապահներին որդու կորելու դեպքով: Այդպես սկսվել են որոնողական աշխատանքները: 7 օր շարունակ տեւած որոնողական աշխատանքներից հետո նոյեմբերի 2-ի կեսօրին ոստիկանները երեխայի դին ճանաչելու համար իր հետեւից տուն են եկել, տարել դեպքի վայր. «Կոշիկները իրենից հեռու էին ընկած, աչքերը բաց էր, ինքն ամբողջությամբ հողի ու փոշու մեջ կորած, դեմքին՝ վնասվածքներ: Այնպես չէր, որ անճանաչելի էր, ճանաչեցի»:

Տիգրանի հետ է եղել նաեւ նրանից մի քիչ մեծ եղբայրը, որ բացարձակ չի խոսում, բայց ժեստերով է ցույց տվել կատարվածը: Նա պատմեց, որ չեն հասկացել՝ ինչ է պատմում երեխան, հոգեբան են ներգրավել, որ հասկանա: Մայրը չհերքեց՝ Տիգրանի հետ եղած որդին ձեռքը կոկորդին է տարել:Փառանձեմ Վաթյանի խոսքով, այդ որդու դեմքի վրա էլ են վնասվածքներ եղել. «Երեսը տեղ-տեղ վառված էր, դեմքին սիգարետի հանգցնելու հետքեր են եղել»:

Փառանձեմ Վաթյանը չի հավատում կատարվածին, առավել եւս, որ ամուսինը նման բան արած լինի: Տիգրանի դին ճանաչելուց հետո, պատմում է, որ ամուսնուն այլեւս այդպես էլ չի տեսել, որ հարցնի ինչ-որ բան: Ահասարսուռ դեպքի պատճառը ինքն իր մեջ էլ Փառանձեմը դեռ փորձում է գտնել, բայց որեւէ պատճառ չի տեսնում.

«Ամուսինս երբեւէ բռնության չի ենթարկել ո՛չ ինձ, ո՛չ երեխաներիս: Հոգատար հայր էր: Ինձ անընդհատ հարց եմ տալիս՝ ինչու ու չեմ հավատում, թե ինչու պետք է նման բան աներ»:Փառանձեմը դժվարանում է նաեւ հավատալ, թե Տիգրանի դին տեղից տեղ է տեղափոխել ամուսինը, որը մասնակցում էր փրկարարների որոնողական աշխատանքներին:ՆԳ նախարարը դեպքից հետո նախաքննական գաղտնիք էր հրապարակել սպանության դեպքով, թե կալանավորված տղամարդը հայտնել է սպանության դրդապատճառը՝ փոքրիկ Տիգրանը իր երեխան չէր: Փառանձեմը չի հավատում նույնիսկ այդ խոստովանությանը. «Այդ երեխան մերն էր ու մեր մեջ նմանատիպ խոսակցություն երբեք չի եղել, նման կասկածներ ամուսնուս մեջ երբեք չեն եղել:
Այդ տեղեկությունը չգիտեմ՝ որտեղից է դուրս եկել: 5 երեխաներիս հայրն էլ ամուսինս է»:Ամբողջական հոդվածը՝ հղումով։

Լրահոս

Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ