Լևանդովսկի գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Մալթայի ընտրանու դեմ խաղում:
Չնայած տարիքին և մրցաշրջանի մեկնարկում ունեցած ֆիզիկական խնդիրներին, հարձակվողը գրանցել է տպավորիչ ցուցանիշներ՝ 17 խաղում դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև պատմական ռեկորդներ սահմանելով ազգային հավաքականի կազմում։
Մալթայի ընտրանու դեմ խաղից հետո Լևանդովսկին քննադատաբար է մոտեցել իր ելույթներին, սակայն նշել է, որ այժմ իրեն լիովին պատրաստ է զգում։
«Վաղուց այս մակարդակով չէի խաղացել»,- անկեղծացել է ռմբարկուն «TVP Sport»-ին տված հարցազրույցում։
Լևանդովսկին նշել է, որ հիմա վայելում է յուրաքանչյուր հանդիպում և իրեն պատրաստ է զգում լավ մրցաշրջան








