Մալթայի ազգային հավաքականը 4 տարվա ընդմիջումից հետո հաղթանակ է տարել աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում:
Մալթացիներն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի G խմբի նախավերջին տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել են Ֆինլանդիայի հավաքականին:
Մալթայի հավաքականը Մունդիալի ընտրական փուլում նախորդ անգամ հաղթական խաղ էր գրանցել 2021 թվականի սեպտեմբերի 1-ին (3-0, մրցակիցը՝ Կիպրոս):
Մալթայի հավաքականն ունի 5 միավոր և չորրորդն է ԱԱ-2026-ի ընտրական փուլի G խմբում։








