Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը ժամանել է Հայաստան, այդ մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Նշվում է, որ Հուքերը ժամանել է Երևան տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի տեսլականի առաջ մղման նպատակով։
Նա կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանի և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ: Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում։








