Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վարչապետին են ներկայացվել Ակադեմիական քաղաքի տարածքի ակտիվացման աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ակադեմիական քաղաքի տարածք։


Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։


Այցի ընթացքում ներկայացվել են տարածքի ակտիվացման, մասնավորապես՝ Ակադեմիական քաղաքի 275 հա ընդհանուր մակերեսով տարածքում չտարբերակված, անվերահսկելի աղբի և շինությունների քարտեզագրման աշխատանքները, մաքրման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։


Անդրադարձ է կատարվել ըստ հատակագծի լանդշաֆտային ենթակառուցվածքների բաշխվածությանը, կանաչապատման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին և այլն։


 Հաջորդիվ ներկայացվել է «Ակադեմիական քաղաք»–ի տարածքում իրականացվող պեղումների ընթացքը։ Տեղեկացվել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախումբը հոկտեմբերի 15-ից իրականացվող պեղումների արդյունքում բացահայտել է քարակերտ ճարտարապետությամբ Երևանի, թերևս նաև Հայաստանի ու Հարավային Կովկասի հնագույն բնակատեղիներից մեկը՝ Սիլիկյանի բնակատեղին։


Նշվել է, որ Ճարտարապետական հորինվածքները, քարե գործիքների տիպաբանությունը և խեցեղենի իսպառ բացակայությունը հիմք են ենթադրելու, որ այստեղ եղել է նախակերամիկական նեոլիթի հնավայր։Ըստ մասնագետների, հետսառցադաշտային շրջանի այս բնակատեղին զբաղեցրել է ավելի քան մեկ հա տարածք։


Մինչ այժմ պեղվել է բոլորաձև դասավորված զանգվածեղ քարերից 2-4 մ տրամագծով ավելի քան 20 սենյակ, վանակատից և բազալտից պատրաստված գործիքների հարուստ հավաքածու։ Տարածքում վանակատի հանքավայրեր բացակայում են, ուստի այն ներկրել են Արագածի կամ Արզնիի վանակատի երևակումներից։


Պատրաստի գործիքներից և զենքերից զատ հայտնաբերվել են նաև վանակատի մանր ցլեպներ և թեփուկներ, որոնք փաստում են տեղում վանակատից և բազալտից գործիքներ պատրաստելու մասին։

Լրահոս

Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին

Լրացուցիչ նորություններ

...

Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան

Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել

Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն

Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին

Դագաղներով իշխանության եկածները հուզվում են․ Սուրենյանց

Փաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-ից

Ոջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում

Վարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները

Ի՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ

Հայաստանի շուրջ մեծ խաղ․ Ալիևի հետ բանակցություններ, Մոսկվայի ճնշում ու Եվրոպայի խոստումներ

Պուտին, Իրան, ԱՄՆ․ կուլիսային զարգացում, Փաշինյան-Ալիև հանդիպում․ բանակցությունները շարունակվում են

Էդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու

Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակ

Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ)

Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ)

Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչո՞ւ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել

Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները

Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին