Վաշինգտոնը նախապատրաստում է Սիրիայի կառավարության, քրդերի գլխավորած «Սիրիական ժողովրդավարական ուժեր» (SDF) կոալիցիայի և Քրդական ինքնավար վարչակազմի պատվիրակությունների հանդիպումը, որը նախատեսված է անցկացնել Դամասկոսում առաջիկա օրերին, հաղորդում է Syria TV-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Բանակցությունները տեղի կունենան «Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի և ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերի մասնակցությամբ»։
Հանդիպմանը կքննարկվեն ՍԴՖ-ի մարտիկներին սիրիական բանակում ինտեգրելու մեխանիզմները, ինչպես նաև «նավթային ոլորտը, պետական հաստատությունները, սահմանային անցակետերի կարգավիճակը և Քամիշլիի միջազգային օդանավակայանը»։
Մարտի 10-ին ալ-Շարաան և Աբդին համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն քուրդ մարտիկները մինչև տարեվերջ պետք է ինտեգրվեն կանոնավոր բանակի մեջ։








