ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում է.
հրապարակայնորեն ներողություն խնդրել ֆեյսբուքում՝ 5 աշխատանքային օրում եւ բռնագանձել 2.000.000 դրամ՝ հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքի համար:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ, ապա ձերբակալել նրանց։
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ։








