Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արցախի թեմ. Արցախի մայր թատրոնի վերակազմավորումը ոչ միայն գեղարվեստական իրադարձություն է, այլև խորհրդանշական դրսևորում


Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի վերակազմավորման և նոր պայմաններում անդրանիկ ներկայացման առիթով Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է․ 

«Սիրելի արցախցիներ,

Արցախյան մշակութային կյանքի շարունակականությունը նոր և նշանակալի արտահայտություն է ստանում՝ թատրոնի բեմահարթակի վրա։

Արցախի Վահրամ Փափազյանի անվան մայր թատրոնի դրամատիկական խմբի դերասանները կրկին միավորվել են՝ նպատակ ունենալով վերականգնելու արցախյան թատրոնի ստեղծագործական ավանդույթներն ու գեղարվեստական ժառանգությունը։

Նոյեմբերի 12-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա ականատես լինելու Ալեքսանդր Մանասյանի «Արցախյան սիրո հեքիաթ կամ Արա, պա ստի պեն կինի՞» ստեղծագործության բեմադրությանը՝ ծնունդ առած Ռուզաննա Խաչատրյանի բեմականացման և բեմադրության ներքո։

Ներկայացումը հնչելու է արցախյան բարբառով՝ ընդգծելով Արցախի ինքնատիպ մշակութային ինքնությունը և պահպանման արժանի բարբառային հարուստ մշակույթը։ Արցախի մայր թատրոնի վերակազմավորումը ոչ միայն գեղարվեստական իրադարձություն է, այլև խորհրդանշական դրսևորում այն գաղափարի, որ Արցախը շարունակում է ապրել՝ իր խոսքի, ստեղծագործության և հավատքի ուժով՝ ապացուցելով մշակութային ինքնության անխզելի շարունակականությունը նույնիսկ ամենաբարդ պայմաններում։

Այս նախաձեռնությունը նաև բացառիկ հնարավորություն է արցախից բռնատեղահանված մեր հայրենակիցներին կրկին միավորվելու իրենց հարազատ մշակութային տիրույթում՝ լսելու և վերապրելու այն խոսքային ու հուզական միջավայրը, որն Արցախը դարեր շարունակ պահել է իր հարուստ բարբառի ու ավանդույթների մեջ։ Ուստի հորդորում ենք արցախցիներին և Արցախի մշակույթի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեցող մեր բոլոր հայրենակիցներին՝ իրենց ներկայությամբ նոր շունչ ու ոգևորություն հաղորդել արցախյան խոսքի ու հոգևոր մշակույթի պահպանմանը միտված այս կարևոր նախաձեռնությանը։

Մեր խորին գնահատանքն ու երախտագիտությունն ենք հայտնում «ԴԻԱԼՈԳ» կազմակերպությանը և նրա նախագահ Յուրի Նավոյանին՝ արցախյան մշակութային ժառանգության պահպանման, զարգացման և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող հետևողական նախաձեռնությունների և արդյունավետ գործունեության համար։ Նրա իրականացրած աշխատանքը կարևոր ներդրում է ոչ միայն Արցախի մշակութային ինքնության պահպանման, այլև ազգային հիշողության շարունակականության ապահովման գործում»։


https://artsakhdiocese.am/news/artsakhi-mayr-tatroni-veratsnundy

Լրահոս

Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի
ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները
Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը
Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը
Թրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասին
Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել
Չգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասին
Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները
Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը Հայաստանում
Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան
Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Լրացուցիչ նորություններ

...

Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում