Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կարևորը քաոս լինի ու ցնցումներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Զանազան մանիպուլ յատիվ «փիլիսոփայություններից» ու նմանօրինակ դրսևորումներից զատ, էլ ո՞ր իրավիճակներում է Նիկոլ Փաշինյանն իրեն զգում ինչպես ձուկը ջրում:


Ակնհայտ է, որ Փաշինյանի համար քաոսը, խառնաշփոթը, բախումները, խժդժությունները գործունեություն ծավալելու հոգեհարազատ միջավայր են: Այսինքն, նա իրեն այդ շփոթի, իրարանցման մեջ ոչ թե պարզապես լավ է զգում, այլ ակտիվորեն ծավալվում է, առաջ է հրում իր, այսպես ասած, օրակարգը:


Դժվար չէ նկատել, որ երբ նա կենտրոնանում է որևէ խնդրի կամ թեկուզ պետական որևէ ստորաբաժանման գործունեության վրա, ամենից առաջ այնտեղ ինչ-ինչ ներքին հակադրություններ է գտնում (կարևոր էլ չէ՝ դրանք իրականում կա՞ն, թե՞ չկան, ընդգծվա՞ծ են, թե՞ ոչ), դրանք ուռճացնում է, հասցնում ինչ-որ գերադրական աստիճանի, որևէ ցնցող հայտարարություն կամ քայլ անում, ապա անցկացնում իր ցանկացածը կամ քմահաճույքը:


Նրան պետք է, որ անհաստատ, անկայուն, բախումնային իրավիճակներ լինեն: Հարցը միայն Մարտի 1-ը չէ, «թավշյա» իրարանցումը չէ, ռադիոյի շենք ներխուժելը չէ: Իշխանությունը վերցնելուց հետո էլ նա շարունակել է նույն ոճով ու ոգով. 2018-ի հոկտեմբերին ԱԺ պաշարումն ու խորհրդարանի վրա հարձակումը, 2019-ին դատարանների վրա հարձակումը, հիմա՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը…


Հասկանալի է, որ այդ հարայ-հրոցների «օրակարգն» առաջ տանելու համար Փաշինյանին պետք են մատնիչներ, «գործ տվողներ», պառակտիչներ, խառնակիչներ, երկերեսանի անձինք: Նա գտնում է, իհարկե, այդպիսիններին և օգտագործում՝ իր նպատակներին հասնելու համար: Փաշինյանն, ըստ այդմ, իրեն լավ է զգում, երբ կան ցնցումներ, երբ հանրության մեջ տիրապետում են հուզական ընկալումները, երբ տրամադրությունները հուզական լարումների վրա են:


Այդ պայմաններում դատողականությունն ու ողջախոհությունը նահանջում են: Ինչո՞ւ է նա այդպես վարվում: Ամեն ինչ, կարծում ենք, ունի շատ պարզ բացատրություն: Հուզական, ցնցումային տրամադրությունների պայմաններում ու միջավայրում շատ ավելի դյուրին է «սաղացնել» ցանկացած անընկալելի ու անադեկվատ բան:


Այսինքն, այն, ինչը հանդարտ հոգեվիճակում, կայուն միջավայրում ցանկացած հասարակություն ողջամտորեն կմերժեր, ավելին՝ կմերժեր նման բաներ առաջարկողին ու անողին, էմոցիոնալ բռնկման, քաոսի ու շփոթի պայմաններում կարող է և «մարսվել»:


Մեծ հաշվով, արդեն ավելի քան 7 տարի Նիկոլ Փաշինյանը ոչ թե կառավարում է երկիրը, այլ պետությունն ու հասարակությանը շարունակաբար քաոսում է, տանում իրարահաջորդ ցնցումների, պահում անընդհատ սթրեսային վիճակում: Իսկ ի՞նչ անի, եթե ինքն էլ հրաշալի հասկանում է, որ այլ՝ նորմալ, հանգիստ պայմաններում ինքը պարզապես տապալված է: Ու, որպեսզի շարունակի մնալ «ալիքի վրա», ընթանում է քաոսելու ճանապարհով: Խնդիրն այն է, որ նրա հետ նույն ուղղությամբ ընթանալ ցանկացողների թիվը կտրուկ նվազել է, ինչը որոշ հույսեր է հարուցում, որ այս տևական մղձավանջից վերջիվերջո դուրս կգանք: Բայց դեռ կան: Ցավոք, կան...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները
Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. Միրզոյան
Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ
Կարևոր
Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը
Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին
«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա
Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»
Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT
160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Լրացուցիչ նորություններ

...

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»