Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ինքնաբացարկի դիմումներ է ստացել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակում ընդգրկված 5 ավագանու անդամների թեկնածուներից՝ Հովսեփ Մարտիրոսյան, Մենուա Մկրտչյան,  Հասմիկ Սամսոնյան, Հովիկ Հակոբյան, Սուրեն Ջանոյան։ Ինքնաբացարկի դիմումները քննարկելու եւ որոշում կայացնելու նպատակով ընտրական հանձնաժողովը նիստ էր հրավիրել։ Նիստին մասնակցում էր հանձնաժողովի 7 անդամից 6-ը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դիմումները ներկայացվել էին նոտարական վավերացմամբ, դիմումատուները նիստին ներկա չէին: Նրանցից ոչ մեկը գործող ավագանու անդամ չէր:
«Եթե ձեռագիր լիներ կամ առանց վավերացման, ապա անպայման նրանք պետք է ներկա լինեին եւ հավաստեին իրենց ինքնաբացարկը։ Վերջիններս ինքնաբացարկի պատճառ չեն նշել»,-լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ընտրական ցուցակում մնացել է մեկ անձ՝ Էմմա Հովհաննիսյանը, որը չունի ավագանու մանդատ։ Նա ինքնաբացարկի դիմում  չի ներկայացրել հանձնաժողովին,  երկրում չէ։
«Բալասանյան» դաշինքի ցուցակից սեփական դիմումների համաձայն դուրս եկողների ցանկում է նաև տնային կալանքում գտնվող Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը:
«Բալասանյան» դաշինքի կողմից ավագանու անդամների մանդատները վայր դնելու վերաբերյալ արձանագրություն հանձնաժողովը դեռ չի ստացել:

Հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալել էր Գյումրու ավագանու նիստը։ Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետ վերադարձել աշխատանքի:
Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին 70 միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքում է։ Վարույթն, առնչվում է Գյումրիի «Սև բերդ» ամրոցի հարակից հողատարածքների օտարմանը, որոնք հողային օրենսգրքով օտարման ենթակա չէին։
Գործում ներգրավված են նաևԳյումրիի նախկին փոխքաղաքապետ, Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինը՝ Ռուբեն Սանոյանը, ում ձերբակալել, հետո ազատ էին արձակել։ Իսկ Գյումրիի ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը և Բալասանյան ընտանիքի մտերիմներից Սիրեկան Մկոյանը 20-ական միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքում են։
Սամվել Բալասանյանը հինգերորդ ներգրավված անձն է Գյումրիի «Սև բերդ» ամրոցին հարակից հողատարածքների օտարման գործով։ Արտերկրում գտնվող Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել:


Լրահոս

Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը
Ուիթքոֆը Պուտինի հետ շփումն անվանել է այն լավագույն պատմություններից մեկը, որը կհիշի թոշակի անցնելուց հետո
Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում
Կարևոր
Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում (տեսանյութ)
Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ
Կարիերայի աճ, նոր ձեռքբերումներ. այս շաբաթավերջին որոշ կենդանակերպի նշանների հաջողություն է սպասվում
Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած Կիևի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել․ Պուտինը՝ Ուիքթոֆի և Քուշների հետ հանդիպմանը
Անթալիայում ձերբակալված ռուսաստանցին «Կրեդո-Մեդ»-ի համասեփականատեր Մարատ Դրեյզինն է՝ «սանիտարների բանդայի» գործով անցնող անձը
Ահաբեկչական հարձակումների ծրագիր՝ Իրանում․ Թեհրանից աղմկահարույց հայտարարություն
Սրա համար պետք է դատվեն իրենք․ կամ էլ այլևս Հայաստան չենք ունենա․ Հայրիկյան
Կարևոր
Նոր համաշխարհային համավարակի վտանգ․ մասնագետները նախազգուշացնում են
Իտալիայի ծայրահեղ աջ քաղաքական գործիչը օգտագործել է Պավարոտիի ձայնը․ երգչի ընտանիքը վրդովված է
Կենդանակերպի այս նշանները նոր հաջողությունների ճանապարհին են. ո՞վ կարող է ակնկալել շրջադարձային պահեր
Շտապ
Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում
Իրանի հրթիռային հարձակումներից հետո ԱՄՆ-ն հարվածել է նավթատար տանկերներին
Շուֆուտինսկուն շնորհվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում
Reuters․ Սպիտակ տունը դիտարկում է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի փոխարինման թեկնածուներին
Սլովակիայի ԱԳ նախարարությունը պահանջել է կանչել Ռուսաստանի դեսպանին Կիևում ՈՒԱԾ շենքին հասցված հարվածից հետո
Մեսսին և Ռոնալդուն կարող են առաջին ու վերջին անգամ խաղալ նույն թիմում
Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվայում երթևեկում են Aurus ավտոմեքենաներով

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում. պատգամավոր

Ալեն Սիմոնյանն իր հարսանիքի օրը մասնակցում է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին

Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբա

Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել

Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան

Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան (տեսանյութ)

Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները

Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ)

Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է

Հայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

Գերիների հարցով քաղաքական ճանապարհը արդյունք չի տվել․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսը

Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. Մանուկյան

Նարեկ Նալբանդյան, շնորհավորում եմ, ձեզ օգտագործեցին, շուտով կգան ձեր հետևից էլ․ Նինա Կարապետյանց (Տեսանյութ)

Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» Մոսկվա (տեսանյութ)

Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)

Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)

ՔՊ–ական նախկին պատգամավորը՝ Տիգրան Ավինյանի խոսնակ