Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անսպասելի «վենդետայից» պատահաբար հենց այն միակ քաղաքապետն է զոհվում, ով ընդդիմադիր էր. Արթուր Խաչիկյան


Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 


«Համալսարանում ես չէի սիրում վիճակագրությունը։ Բայց հավանականությունների տեսության մեջ ինչ-որ հետաքրքիր բան կար։ Նետեք մետաղադրամ՝ 50% հավանականություն, որ գիր կընկնի, և 50%՝ որ ղուշ։ Նետեք զառեր՝ 1/6 կամ 16.6% հավանականություն, որ կընկնի անհրաժեշտ թիվը։ ԵՒ 1/36 կամ 3% հավանականություն, որ երկու զառերի վրա կընկնի երկու թվերի անհրաժեշտ համադրությունը։ Ումն ձանձրալի է, ումն՝ հետաքրքիր։


Բայց ահա ինչը բոլորովին ձանձրալի չէ։ Իշխանությունը յուրացրած խումբը ունի հավանականությունների տեսության իր տեսակետը, և այստեղ մաթեմատիկան շատ ավելի հետաքրքիր է։


Վերջին ընտրություններում ընտրված բոլոր քաղաքների քաղաքապետներից, անսպասելի «վենդետայից» բոլորովին պատահաբար հենց այն միակ քաղաքապետն է զոհվում, ով ընդդիմադիր էր։ ԵՒ հենց ընտրություններից առաջ։ Բոլորովին պատահաբար։


Անցյալի բոլոր կոռումպացված ղեկավարներից ձերբակալվում է հենց այն քաղաքապետը, ով ընդդիմադիր էր և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրվել էր իր ժողովրդի կողմից։ Բոլորովին պատահաբար։ ԵՒ հենց այն պահին, երբ պետք է պատրաստվել 2026 թվականի ընտրություններին։ Հանկարծ, պատահաբար, պարզվում է, որ նա կոռումպացված էր։


Իսկ կառավարական շայկայի բոլոր այն կոռումպացված անդամները, նրանց կինները, եղբայրները, աներորդ եղբայրները և այլ ազգականները, իշխանամետ օլիգառխները, բոլորովին պատահաբար միլիոնատեր դարձածները, ամբողջ Հայաստանի տարածքով անշարժ գույք գնողները, ամբողջ աշխարհով շրջող և իրենց ժողովրդի գումարներով թանկարժեք գնումներ կատարողները՝ բոլորովին պատահաբար դատական հետապնդման չեն ենթարկվում և կոռումպացված չեն համարվում։


Բոլորովին պատահաբար պարզվում է, որ որոշ քահանաները երեխաներ ունեն։ Եվ հենց այն պահին, երբ նրանք խոսում են արցախցիներին իրենց հայրենիք վերադարձնելու մասին։ Եվ հենց այն բանից հետո, երբ այդ մասին հարևան երկրում են խոսում։ Այսինքն՝ այն, ինչ Ադրբեջանում հրամայում են, պատահաբար համընկնում է այն բանի հետ, ինչ անմիջապես կրկնում են Հայաստանի իշխանավորները։


Բոլորովին պատահաբար դավաճան-դիկտատորը Պրահա է թռչում, և նրա կողքին պատահաբար հայտնվում են Մակրոնն ու Միշելը։ Եվ ինչ-որ պատճառով հենց այնտեղ դավաճանը հանձնում է Արցախը, հենց այնպես, ինչպես Արևմուտքն է պահանջում։ Բոլորովին պատահաբար։ Եվ երկդիմանի Մակրոնը զարմանում է, որ արցախցիների մասին ոչ ոք չմտածեց։ Նրանից հետո, երբ ինքն էր հրամայել նրանց հանձնումը։ Թող գոնե կինը տար նրան ևս մեկ ապտակ։


Պատահաբար պարզվում է, որ ռուսներին Զանգեզուր թողնել չի կարելի, իսկ ամերիկացիներին՝ կարելի է և պետք է։ Որ ցորենը Ռուսաստանից գնել անշահավետ է, իսկ Ղազախստանից՝ Ադրբեջանի տարածքով անցնելով՝ շահավետ է։ Որ խորհրդային ատոմակայանը վտանգավոր է, իսկ Ալիևի նավթից ու գազից կախվածությունը՝ անվտանգ։


Բոլորովին պատահաբար դավաճան դիկտատորին մի քանի անգամ զանգահարում է Ռիչարդ Մուրը՝ բրիտանական MI-6 հետախուզությունից։ Եվ հանկարծ, պատահաբար, դավաճանների խումբը կատարում է Արևմուտքի, Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պատվերները, հանձնում է Արցախը, ծնկի բերում Հայաստանը, բացում Զանգեզուրյան միջանցքը։ Եվ պատահաբար այնպես է ստացվում, որ այս խմբի բոլոր գործողությունները հարյուր տոկոսով համընկնում են Հայաստանի թշնամիների բոլոր ծրագրերի հետ։


Բոլորովին պատահաբար Եվրոպան և Արևմուտքը դատապարտում են դիկտատուրան և աջակցում են ժողովրդավարությանը այլ երկրներում, իսկ երբ հայ վախկոտ-դիկտատորն ասում է «կառավարությունը ես եմ», «ես ոչնչացնելու եմ ընդդիմությանը», «ոչ մի դատավոր չի համարձակվի ինձ չհնազանդվել», երբ կարմիր բերետավորներն ծեծում են խաղաղ ցուցարարներին և նրանց վրա ռումբեր են նետում՝ Եվրոպան և Արևմուտքը պատահաբար լռում են։ Եվ պատահաբար հայտարարում են, որ Ադրբեջանը նրանց ընկերն ու գործընկերն է, իսկ Ալիևը՝ աշխարհի տղա։ Բոլորովին պատահաբար պարզվում է, որ այնտեղ նավթ ու գազ կա։


Համառ բան է հավանականությունների տեսությունը, բայց հետաքրքիր։ Մանավանդ երբ գործ ունես ֆոկուսնիկ-մանիպուլյատորների խմբի հետ, որոնք իրենց ժողովրդին դավաճանել են արևմտյան գումարների դիմաց, և նրանց կեղծավոր տերերի հետ»,- գրել է Խաչիկյան։

 

 

 

 

Լրահոս

Արցախցի կնոջը վերագրվող՝ Հայաստանի նկատմամբ վիրավորական արտահայտությունը փաստացի չի հաստատվում տեսագրությամբ. CivilNetCheck
Արցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլը
Իրանը դադարեցրել է Թուրքիային գազի մատակարարումը
Բուրջ Խալիֆա. աշխարհի ամենաբարձր շենքը (տեսանյութ)
Մի ավտոբուս անհայրենիքներ. Աննա Մկտչյան (տեսանյութ)
Նոր շրջադարձ Իրան-Իսրայել պատերազմում․Ալեն Սիմոնյանի աղմկոտ հայտարարություններն ԱԺ-ում (տեսանյութ)
Եթե հնար լիներ՝ կմնայինք․ թող ոչ ոք մեզ «փախածներ» չասի. Զոհվածի մայր (տեսանյութ)
ՔՊ-ն կրկին ընտրեց նվաստացումն ու ամոթը՝ Գարեգին Բ-ին չթողնելով գնալ Վրաստան. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
ՔՊ-ն հանրությանը պատերազմով է վախեցնում, կանխատեսելի վարքագիծ է ընտրությունից առաջ. Աբրահամյան (տեսանյութ)
Քննարկվել է բժշկական օգնության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը
Զինվորը չի լինում նախկին ու ներկա, զինվորը քո զինվորն ա, բանակը քո բանակն ա
Փորձում են լռեցնել մեզ, բայց չենք լռելու պայքարելու ենք մինչև վերջ
Պետական ԲԿ-ներում ղեկավար կազմի համար նախատեսված պահանջների փոփոխություն կիրականացվի
ՈւՂԻՂ. ԱԺ-ում հայտարարությունների ժամ է
«Բրոշկա» են սարքել մեր Հայաստանը, կպցրել դոշերին, դուք էդ չեք կարա, կխեղդվեք դրա տակ․ Գևորգյան
Ստի միջավայրում ընտրության մի՛ գնացեք, ԱԺ նախագահը մերժել է հրապարակել «44-օրյայի» զեկույցը
Հավի ճուտ չենք տվել, առյուծ տղեք ենք տվել, որ էսօր մեզ պատերազմով վախեցնեն․ անհետ կորածի հարազատ
Մարդիկ, ովքեր տղերքի զոհաբերած արյունով եկել են իշխանության, էսօր հրաժարվում են Արցախից
Կարևոր
TOP 20․ Միջուկային ուժի ցուցադրությունից մինչև ապոկալիպտիկ տեսարաններ տարածաշրջանում
Կենդանուն կյանքից զրկելը արգելված է օրենքի բուն հոդվածով

Լրացուցիչ նորություններ

...

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետ

Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին