Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Խաղաղություն ունենում են մինչև ատամները զինված բանակի պարագայում, չունենաս այդպիսի բանակ, խաղաղություն չի լինելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Այս օրերին, երբ Ադրբեջանից հայտնում են, թե վերացնում են դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է, թե պատրաստ է օր առաջ Հայաստանի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ, հարցեր են առաջանում, թե արդյո՞ք այս գործողությունները չպետք է հաջորդեին «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը և «Թրամփի ուղու» գործարկմանը։


Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանը չի կարծում, որ հնարավորություն կա «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու, որովհետև Ադրբեջանի կողմից կա առաջ քաշված պայման։ «Ըստ դրա, Սահմանադրության մեջ պետք է կատարվի փոփոխություն։ Իրենք ասում են, որ կա տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ՝ նկատի ունենալով Հայաստանի Անկախության հռչակագիրը, որը դրված է Սահմանադրության նախաբանում, իսկ այնտեղ հիշատակված է Արցախի Ազգային խորհրդի և Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը և նաև Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու Հայաստանի հանձնառությունը։


Այս երկու դրույթներն Ադրբեջանի համար խնդիր են, պահանջում են, որ Հայաստանը փոփոխություն կատարի Սահմանադրության մեջ, դրանից հետո կստորագրվի այդ փաստաթուղթը։ Սրան թերահավատ եմ, որովհետև բացառված չէ, որ մի նոր պայման առաջ քաշեն և ասեն, որ հիմա էլ սա պիտի անեք։ Այդ պահանջները, պայմանները եղել են անվերջ։ Ելնում եմ հետևյալ մեկնակետից։


Թուրքիայի և նրա կովկասյան կցորդ Ադրբեջանի համար հետևյալ խնդիրն է դրված՝ Հարավկովկասյան տարածաշրջանում չպիտի գոյություն ունենա Հայաստան անունով պետություն։ Նրանք նպատակ են հետապնդում բոլոր հնարավոր և անհնար, խաղաղ և ոչ խաղաղ, ուժային և փափուկ մեթոդներով աշխարհի քաղաքական քարտեզից վերացնել Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդին էլ կա՛մ ենթարկել ցեղասպանության, ուղիղ իմաստով՝ ֆիզիկապես ոչնչացման, կա՛մ, եթե տվյալ պահին դա հնարավոր չեղավ, հայ ժողովրդին ցրել աշխարհով մեկ, դարձնել թափառական և, ըստ իրենց, այդպիսով լուծել Հայկական հարցը։ Ուստի խիստ թերահավատ եմ, որ նման փաստաթուղթ առհասարակ կստորագրվի։


Եթե անգամ ստորագրվի, չի լինելու խաղաղություն։ Մի նախադեպ ունեմ իմ աչքի առաջ՝ ԱդրբեջանԱրցախ կոնֆլիկտի կարգավորման առումով 1918 թվականից մինչ օրս ստորագրվել է 14 փաստաթուղթ։ Բոլոր 14 փաստաթուղթն էլ խախտել է Ադրբեջանը, ըստ որում՝ այդ փաստաթղթերի մի զգալի մասը կրել է Ադրբեջանի ստորագրությունը։


Խաղաղություն ունենալ և մտածել խաղաղության մասին՝ ստորագրելով «Խաղաղության պայմանագիրը», միամտություն է։ Խաղաղություն ունենում են մինչև ատամները զինված բանակի պարագայում։ Համոզված ասում եմ՝ չունես բանակ, խաղաղություն չի լինելու, այն էլ՝ այնպիսի թշնամու առկայության պարագայում, ինչպիսիք են Թուրքիան և նրա կովկասյան կցորդ Ադրբեջանը։ Ի հեճուկս այս պարզ, ակնհայտ իրողությունների՝ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ հունվարի մեկից զինծառայության ժամկետն է կրճատվում։ Դա խիստ դատապարտելի քայլ է նման պայմաններում, որոնցում այսօր հայտնվել է Հայաստանը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է ՀասանՋալալ յանը։


Իսկ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի տալիս սահմանադրական փոփոխությունների մեկնարկն այն դեպքում, երբ ասում է, թե արդեն 2018 թվականից ունեին մտադրություն սահմանադրական փոփոխություններ իրականացնելու։ Քաղաքագետը կարծում է՝ իշխանությունը չի շտապում, որովհետև առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։


«Ենթադրում եմ, որ այդ քայլին գործնականում ձեռնամուխ կլինեն խորհրդարանական ընտրություններում հաջողելուց հետո։ Նախքան ընտրությունները դժվար թե գնան Սահմանադրությունը փոխելու ճանապարհով։ Եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքում կրկին ունենան իշխանություն, կարծում եմ՝ այդ պարագայում կփորձեն գործնականում կատարել նաև այդ փոփոխությունը, իհարկե, հայտարարելով, որ դա Ալիևի պահանջով չեն անում։ Նրանց այդպիսի հայտարարությունները համոզիչ չեն, որովհետև մինչ օրս կատարել են օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի բոլոր պահանջները։


Մինչդեռ պետք էր այդ պահանջները չկատարել, այլ պայման դնել, որ մինչև մեր գերյալները չազատագրվեն և չվերադառնան հայրենիք, որևէ բանակցության, առավել ևս պայմանի մասին խոսք լինել չի կարող»,-նշում է մեր զրուցակիցը։ Անդրադառնում ենք նաև դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու Ադրբեջանի հայտարարությանը և Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությանը՝ կապ ապահովել Ադրբեջանի և Թուրքիայի բեռների համար։ Ենթադրելի էր, որ հատկապես մեր երկրի տարածքով բեռների փոխադրումը պետք է տեղի ունենար «Թրամփի ուղու» գործարկումից հետո։


Իսկ գուցե կյանքի է կոչվում Հայաստանի միջով անխոչընդոտ կապի նախագիծը։ «Երկու ասելիք ունեմ դրա վերաբերյալ։ Առաջին՝ Ադրբեջանն ասում է, որ պատրաստ է դեպի Հայաստան բեռների փոխադրման սահմանափակումը վերացնել։ Ուզում եմ հիշեցնել Իլհամ Ալիևի՝ ոչ այդքան վաղ անցյալում արված մի հայտարարություն. «Երևան չենք գնա տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով»։ Կարծում եմ, որ այդ ամենը պետք է դիտարկել նրա այս խոսքի տրամաբանության մեջ։


Այսպիսի միջոցառումները, քայլերը տեղավորվում են Ադրբեջանի ծավալապաշտական, էքսպանսիոնիստական քաղաքականության տրամաբանության մեջ։ Երկրորդ՝ ասվեց, որ Ղազախստանից պիտի հացահատիկ գա Հայաստան։ Ճիշտ կլինի այս հարցը դիտարկել նաև ադրբեջանաղազախական հարաբերությունների տիրույթում։ Միգուցե Ղազախստանը չլինի, մեկ այլ երկիր լինի, որը ցանկանում է, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով բեռ տեղափոխել Հայաստան։


Դրանով Ադրբեջանը մյուս կողմից բարիդրացիական հարաբերություններ է կա՛մ հաստատում, կա՛մ զարգացնում երրորդ երկրների, տվյալ պարագայում՝ Ղազախստանի հետ»,-հավելում է նա։ Քննարկելով «Թրամփի ուղու» թեման՝ քաղաքագետն ասում է՝ անունը լինի «Թրամփի ուղի» կամ «Զանգեզուրի միջանցք», նպատակը մեկն է՝ այնպիսի մի իրավիճակի հասցնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնարավոր լինի «կուլ տալ» Հայաստանը։ «Անունից որևէ բան կախված չէ։ Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» անունը։


Ստորագրված թղթում այդպիսի արտահայտություն, ձևակերպում չկա, բայց իրենք շարունակում են համառորեն գնալ իրենց համար ձևակերպված ստրատեգիական նպատակի իրագործման ուղղությամբ։ Իրենց նպատակը Հայաստանը վերացնելն է, և պարտադիր չէ՝ դա լինի սառը զենքի, ռազմական գործողությունների, պատերազմական իրավիճակների միջոցով։


Դա հնարավոր է նաև անել, ինչպես Իլհամ Ալիևն է ասել, քայլելով Հայաստան հասնելով։ Իրենց առաջ քաշած պայմաններից մեկը 300 հազար ադրբեջանցիների բնակեցումն է Հայաստանում։ Փորձելու են այդ եղանակով գրավել Հայաստանը, եթե Հայաստանի Հանրապետության գործող վարչակազմը չիրականացնի ազգային, պետական շահերը սպասարկող քաղաքականություն։ Ադրբեջանը գնալու է դրան, որովհետև տեսնում է՝ ինչ պայման առաջ է քաշում, այն կատարվում է։


Այսքան ժամանակ եղե՞լ է մի պայման, որ Հայաստանի կողմից չկատարվի։ Այս մռայլ, գորշ, դժվարին ժամանակների ականատեսը, վկաներն ենք։ Կդժվարանամ մի դեպք վկայակոչել, երբ Նիկոլ Փաշինյանը չի կատարել Իլհամ Ալիևի պահանջը, այդպիսի բան տեղի չի ունեցել։ Դիմացինը տեսնում է՝ ինչ պայման առաջ է քաշում, որը նպաստում է, թշնամու տեսանկյունից, իր պետական, ազգային շահերի սպասարկմանը, կատարվում է, և հաջորդն է առաջ քաշում, հետո մեկ ուրիշը։


ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին պայմանը կատարվե՞ց, թե՞ ոչ։ Այո՛, կատարվեց։ Ադրբեջան-Արցախ չկարգավորված հակամարտության կարգավորման տեսանկյունից սա հետընթաց, ձախողում էր մեզ համար։ Իհարկե, դա չի նշանակում, որ Արցախի խնդիրը փակված է և այլն, այդպիսի բան չկա և չի կարող լինել, բայց փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այդ պայմանը ևս կատարել է»,-եզրափակում է Ստեփան Հասան-Ջալալ յանը։ ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան
Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ Միրզոյան
Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերին
Հայաստանն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տեղափոխման համար. Արարատ Միրզոյան
Ադրբեջանի համար պարտադիր փաստաթուղթ կա՞՝ Հայաստանին էլ անխոչընդոտ անցում երաշխավորելու համար
WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին
Արցախում ադրբեջանցիներ, Ջերմուկում ադրբեջանցիներ, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը
Կոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասին
Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին 12:07
Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա. Ղազարյան
Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները
Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. Միրզոյան
Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ
Կարևոր
Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Լրացուցիչ նորություններ

...

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»