Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անիրավների ճանապարհը խավարի նման է. նրանք չգիտեն, թե ինչով են գայթակղվում։ 4:19 Թե բա` «ՔՊ ավագանու անդամների ունեցածները հանենք, պահենք (շանտաժ անելու համար), որ վախեցնենք, թե չէ չեն թողնի աշխատենք»: Ո՛չ շանտաժը, ո՛չ սուտ մատնությունը չեն կարող մեզ շեղել ազատ, ինքիշխան Հայաստանի կերտման ու զարգացող Գյումրի ստեղծելու գործընթացներից:
Հին հայկական ասացվածքն ասում է. «Փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում»»։