Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Փաշինյանը սրբազանին, 60 ամյա կնոջը եւ դիվանապետին «կկալանավորի» ու կգնա «հաղթական պատարագի»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Հայ առաքելական եկեղեցին ազատելու է Ամենայն հայոց կաթողիկոսից, եւ անցել է գործնական քայլերի: Սակայն, իր ոճին համահունչ` ոչ իր դեմքով եւ ոչ իր ձեռքով: Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանան Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի ժամանակ հայտնել էր, թե 2021 թվականին Վարչապետական օջախն օրհնելուց հետո իր նկատմամբ հալածանքներ է սկսել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը, որը Կաթողիկոսի քրոջ որդին է: Նա նաեւ պատմել էր թե` «2021 թվականի բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ՝ այլ վերադասի»:


Ահա, այս արտահայտության համար Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դիմել է իրավապահներին` կցելով հարցազրույցը` պահանջելով ստուգել պարտադրանքի տարրերը: Եվ, ահա, քննչական կոմիտեն սկսեց գործընթաց եւ Իոաննիսյանին դրեց անհարմար վիճակի մեջ. առանց նրան տեղեկացնելու գործի ընթացքի մասին՝ գիշերվանից սկսեց «հավաքել» 17 հոգեւորականների` նրանց թվում կաթողիկոսի քրոջ որդուն:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բացի Իոաննիսյանից, այս գործով հաղորդում է տվել նաեւ մի քննիչ` արդեն քննչական գործողությունների արդյունքում, որի անունը ճշտվում է: Ինչ է ստացվում. Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական պահանջները բավարարելու համար քննիչներին, դատախազներին, փաստորեն նաեւ Իոաննիսյանին հանեց հոգեւորականների դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԱԾ-ն 17 հոգեւորականների եւ ծառայողների տուն է մտել խուզարկության` միաժամանակ առգրավելով նրանց ընտանիքների անդամների, այդ թվում՝ անչափահասների հեռախոսները, ապա բերման ենթարկելով բոլորին:


Մինչեւ կեսգիշեր վկայի կարգավիճակով բաց են թողել հոգեւորականների մեծ մասին` բացառությամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Մուղնու հոգեւորական, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգինի եւ թեմի 60 ամյա կին ֆինանսիստի, որոնց, ամենայն հավանականությամբ, կկալանավորեն այս գիշեր նշանակված նիստերով: Այս ձեռագիրն արդեն ծանոթ է. սկզբում մտնում են խուզարկության, հետո նոր մեղադրանք հարուցում: Երեկ եկեղեցու գանձարանները կոտրելով՝ իրավապահները գտան, օրինակ, մեդալներ, գումար, բենզինի կտրոններ եւ այլն, ցուցադրեցին դա` փորձելով հանրության շրջանում «թալանչու նոստալգիա» առաջացնել եկեղեցու նկատմամբ. հետո կմտածեն, թե ում վրա ինչ մեղադրանք «կարեն»:


Փողերի կադրերով ակնհայտորեն լուծվում էր հասարակության վրա ազդելու քաղաքական խնդիրը: Նույն ձեռագիրն էր ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեպքում. սկզբում Փաշինյանի ընտանեկան թերթը գրեց, թե խուզարկում են եւ ձերբակալել են բարերարին, հետո պարզվեց, որ հիմքեր չկան ձերբակալելու, ժամեր շարունակ գործ էին սարքում, որն ի վերջո դատարանը ոչ իրավաչափ համարեց: Բայց բարերարը կալանավորված էր: «Ժողովուրդ» օրաթերթին իրավապահ շրջանակից հայտնի դարձավ, որ թեեւ Տեր Արամը ուղիղ ցուցմունքներ չի գրել իր վերադաս թեմի առաջնորդի առնչությամբ, սակայն ենթադրաբար «սեւագիր» է տվել, որ կաթողիկոսի քրոջ որդին, մյուսները ով ինչ դերակատարում ունեն թեմում, ինչով են զբաղված եւ այլն:


Ահա այսպես՝ Տեր Արամի ձեռքով չեզոքացնելով եւ գլխատելով Արագածոտնի թեմին՝ Նիկոլ Փաշինյանը մյուս շաբաթ կգնա Օշական` մասնակցելու Տեր Արամի պատարագին: Փաշինյանական հոգեւորականն արդեն հաստատել է, որ ինքն է վարչապետին հրավիրել պատարագի, որ հետո իր բնակիչները Փաշինյանին գյուղի վերաբերյալ հարցեր տալու հնարավորություն ունենան: Այսինքն՝ Արագածոտնում մարզպետ չկա` ի դեմս Սերգեյ Մովսիսյանի, որ Կառավարությանը հասցնի մարդկանց ուղերձները, Տեր հայրն է զբաղված համայնքի խնդիրներով:


Ի դեպ, երեկ Սաղմոսավանքում պլանավորված հարսանիքները չեն կայացել, քանի որ հոգեւորականները եղել են քննչականում»։

Լրահոս

Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչո՞ւ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել
Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները
Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին
Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի
Այս որոշումով ավելանալու են խցանումները
«Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին
Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ
Կարևոր
Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին
«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց
Ղազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել
Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում
Ուշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետ
ԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել
Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է
Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ
Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները

Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից

«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»

ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»

ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված

Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը

Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում