Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գաղտնազերծում. 2014 թ. Աստանայում տեղի ունեցած Նազարբաև-Սարգսյան հայտնի դրվագի հետնաբեմը. Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.


Գաղտնազերծում. 2014 թ. Աստանայում տեղի ունեցած Նազարբաև-Սարգսյան հայտնի դրվագի հետնաբեմը

Սարգսյանի նախագահության 10 տարիների ընթացքում նրան ամենաշատը քննադատություն բերած մի քանի դրվագներից մեկն, անշուշտ, Աստանայում 2014 թ. մայիսին տեղի ունեցած հայտնի պատմությունն էր: Հիշեցնեմ, Ղազախստանի այն ժամանակվա նախագահ Նազարբաևը ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման ժամանակ լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց, որ իրեն և Բելառուսի նախագահին է դիմել Ադրբեջանի նախագահը և փոխանցեց նրա մտահոգությունը. Հայաստանը ԵԱՏՄ-ին պիտի անդամակցի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, առանց Արցախի: Որպես փաստարկ հնչեցրեց նաև, որ նման նախադեպ կա. «Հայատանը նույմ ձևով միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը»: Ինչպես հիշում եք, Սարգսյանը որևէ կերպ չարձագանքեց Նազարբաևին, իր վրա հրավիրելով հանրային լայն քննադատություն: 

Ու քանի որ մեր ժողովրդի ու պետության հետ տեղի ունեցած աղետից և սահող գահավիժում-կազմաքանդումից հետո շատ բան կորցրել է նախկին իմաստը, հարկ եմ համարում գոնե պատմության համար գաղտնազերծել այն, ինչը, թեկուզ 11 տարի անց, լույս կսփռի տեղի ունեցածի վրա՝ հասկանալի դարձնելով նաև Սարգսյանի լռության իրական արմատները: Ես վստահ եմ, որ մեր քաղաքական կյանքը հա ձախողումների ու աղետների է տանում նաև այն պարզ հանգամանքը, որ մեծ քաղաքականության շատ նյուանսներ մնում են հանրության իմացությունից դուրս՝ սնուցելով տարատեսակ առասպելներ ու միֆեր: 

Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Նազարբաևն Ալիևի անունից խոսում էր Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամամակցության համատեքստում Լեռնային Ղարաբաղի մասին: Արձանագրելու, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է դառնում, Նիկոլի ասած, Ալմա-Աթայի հռչակագրով, այսինք ՀԽՍՀ սահմաններով: Այսինքն, ցանկանում էր էդ հարթակում ու էդ առիթով արձանագրել, որ Հայաստանի անդամակցությամբ Լեռնային Ղարաբաղն ավտոմատ չի դառնում ԵԱՏՄ տարածք՝ առևտուր, մաքսային ռեժիմներ և այլն: Չհիշեցնեմ ավելորդ անգամ, որ Լեռնային Ղարաբաղը իր գոյության ողջ ընթացքում փաստացի Հայաստանի տնտեսության մի մասն էր, իսկ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ի վեր նաև ԵԱՏՄ տնտեսական գոտու փաստացի մի մասը. նույն մաքսային ռեժիմն էր և այլն: 

Աստանայում տեղի ունեցածի հետնաբեմը հետևյալն էր, ինչի մասին մինչև օրս չի ասվել ճշմարտությունը:

Հայաստանի այն ժամանակվա իշխանություններն իրենց միջազգային գործընկերների օգնությամբ նախապես, իհարկե, տեղեկացված էին, որ Ալիևը դիմել է Նազարբաևին ու Լուկաշենկոյին: Ու որ Նազարբաևն այդ թեման Աստանայում բացելու է: Ու որքան էլ նիկոլական մտածողության համար զարմանալի թվա, ՀՀ նախագահը, տեղյակ լինելով այդ ամենին նախապես, միևնույնն է, չարձագանքեց՝ լռեց: 

Երկու պատճառով. 

1.) Նախ, որովհետև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցն արդեն իսկ քննարկվել ու պայմանավորվել էր առանցքային դերակատարի՝ ՌԴ նախագահի հետ: Հետևաբար, ինչու՞ հանուն սեփական ժողովրդի աչքում մաչո երևալու ու Տիգրան Մեծին հիշելու, թեկուզև սեփական վարկանիշի հաշվին, լեզվակռվի մեջ մտնել Նազարբաևի կամ Լուկաշենկոյի հետ, եթե այն որևէ կերպ չի օգնում կոնկրետ գործին՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը, այլ ճիշտ հակառակը, կարող է խանգարել՝ օգնելով հակառակորդին տորպեդահարել հենց քո պետության շահերից բխող այդ որոշումը: ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում էին կոնսենսուսով. Նազարբաևն ու Լուկաշենկոն կարող էին իրենց թույլ տալ ՌԴ նախագահի ներկայությամբ բարձրաձայնել «Ալիևի մտահոգությունը», սակայն այն կշիռն ու կարողությունը չունեին, որ տորպեդահարեին մի որոշում, որն արդեն կայացվել էր ՌԴ առաջնորդի կողմից:

2.) Նազարբաևն իր խոսքում, կրկին հիշեցնեմ, որպես փաստարկ բերեց Հայաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը «նույն ձևով» միանալու հանգամանքը: Սարգսյանը նախապես տեղյակ էր նաև, որ Նազարբաևի դիմաց դրված թղթապանակի մեջ էր ոչ միայն Ալիևի դիմումը, այլ... Առևտրի համաշխարհային կազմակերպությանը դեռ 2003 թ. անդամակցության ժամանակ ՀՀ-ի անունից ԱՀԿ-ին ուղարկված պաշտոնական մի նամակի պատճե: ԱՀԿ-ը, լրիվ նույն համատեքստում և նույն Ադրբեջանի պահանջով, դեռ 2002 թ. պաշտոնական Երևանից ստացել էր մի նամակ-հավաստիացում, որով ՀՀ այդ ժամանակի իշխանությունները, կարծեմ մեր ԱԳՆ-ի անունից, հավաստել էր, որ Հայաստանն ԱՀԿ-ին անդամակցում է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես եղել էր ՄԱԿ-ին անդամակցելիս: Նիկոլի ասած, Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ: 

Ահա, նախագահ Սարգսյանը, շատ լավ տեղեկացված լինելով, որ Նազարբաևի թղթապանակի մեջ նաև ժամանակին ԱՀԿ-ին ուղարկված այդ նամակի պատճենը կար, գերադասեց լռել: Սեփական վարկանիշի հաշվին, բայց չարձագանքեց՝ երկրի ներսում արժանանալով փոթորիկ քննադատության: 

Որպեսզի, բացի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը չվնասելուց, իր արձագանքով թույլ չտար Նազարբաևին, արդեն ի պատասխան Սարգսյանի, թղթապանակից հանել ու լրատվամիջոցների ներկայությամբ հրապարակել դեռ 2002 թ. ՀՀ-ի անունից ԱՀԿ-ին ուղարկված այդ նամակի պատճենը: Իսկ այն, բացի ՀՀ պետական շահերը վնասելուց, այդ պահին կարող էր քարոզչական լուրջ ալիք բարձրացնել ու հարվածել ՀՀ նախորդ իշխանություններին ու հատկապես Ռոբերտ Քոչարյանի հեղինակությանը: 

Սա էր իրականությունը: 

Հ.Գ. Մեր լրագրողներից մեկն ինձ գրել էր, թե այս տեղեկությունը լրագրողական հետաքննության հրաշալի նյութ է: Համաձայն եմ՝ գոնե պատմության համար: Բայց նաև մտորելու առիթ է՝ քաղաքականության մեջ պետական շահերի ու անձնական հեղինակության, բարոյականության ու երախտամոռության միջև ընտրություն կատարելու անսկիզբ ու անվերջ դիլեմայի շուրջ:


Լրահոս

Սամվել Շահրամանյանին մեղադրա՞նք կառաջադրվի․ Մոսկվայի նոր ազդակները
Պատասխանատու ասում եմ՝ եպիսկոպոսաց դասն է որոշելու՝ ով կլինի Կաթողիկոսը, թեկնածու չունեմ. Փաշինյան
Մայր Աթոռում բախումների հնարավորություն չկա, աջակցում եմ 10 եպիսկոպոսներին, բայց այսօր չեմ մասնակցի
Զելենսկի. խորհրդարանական ընտրությունների անցկացումը քննարկման առարկա չէ
Դավիթ Համբարձումյանի և նրա աջակիցների դեմ ճնշումները շարունակվում են․ փաստաբանն ահազանգում է
Մահացել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը
Հաշվի առնելով երկրում կատարվողը՝ ոչինչ չեմ բացառում․ փաստաբանը՝ Շահրամանյանին ձերբակալելու մասին
Ժամանակը կգա, գործը կգաղտնազերծվի, և հասարակությունը կիմանա՝ ինչ է տեղի ունեցել Արցախում․ Շահրամանյան
Կարևոր
ՈւՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը պաշտպանության բյուջեն կստորագրի դեկտեմբերի 19-ին
Axios. Նեթանյահուն հաստատել է Եգիպտոսի հետ ռեկորդային գազային գործարքը՝ ԱՄՆ ճնշման պատճառով
Թուրքիան կոչ է անում երկրներին զգույշ լինել անօդաչու թռչող սարքի խոցման միջադեպից հետո
Զելենսկին կարծում է, որ եվրոպացիները կարող են միանալ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին
Դուք գործում եք մեր Սուրբ Եկեղեցու դեմ, չեք կարող պարտադրանքով կառավարել մեր միտքը. Հայր Ռուբեն
Կանխիկի հարցը պիտի լուծենք, ինչների՞ս է պետք կանխիկ փողը. Փաշինյան
Ուկրաինան պարտության առջև է կանգնած՝ առանց վարկի. Telegraph
Էս մեր փողոցն է ասֆալտապատվում. Փաշինյանն ուրախացավ, երբ կարդաց Իջևանի իրենց փողոցի անունը
Կարևոր
Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին
12,45 մլն դրամով կհամաֆինանսավորվի 52 համայնքի 169 սուբվենցիոն ծրագիր
Մարդկանց պիտի էդտեղից էվակուացնենք, էդտեղ ո՞նց գազ քաշենք, թանկ կլինի. Փաշինյան

Լրացուցիչ նորություններ

...

Վաղը՝ ժամը 17։00-ին, լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան

Վաղը՝ ժամը 17:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ Տեր Զարեհ Աշուրյան

Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան

Մայր Աթոռը հրատապ պաշտպանելու հարցում լռությունը կամ հապաղումը լինելու է մեղսակցությանը հավասարարժեք վարքագիծ․ Արմեն Այվազյան

Գուցե պարզվի, որ Լևոն Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել․ Աննա Հակոբյան

Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ուղիղ ինձանից. Նազիկ Ավդալյան

Թոքմանջյանը քանդակել է ոչ թե Սևակի դեմքը, այլ այնպես, ինչպես մենք դա չենք տեսնում․ Աննա Հակոբյան

Արդյո՞ք ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ․ Շարմազանով

Ինչպե՞ս կարելի է տոկալ խավարի դեմ, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը․ Հայր Շնորհք աբեղա

ԱԱԾ մեկուսարանում տեսակցել եմ Միքայել և Բագրատ Սրբազաններին, նրանք որևէ պահի չեն ընկրկում․ Գառնիկ Դանիելյան

Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Հայր Ռուբեն

ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում. Սուրեն Սուրենյանց

Մուտանտների իշխանությունը բարբաջում է «հիբրիդային» սպառնալիքներից․ Արմեն Աշոտյան

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան

Բացառել վարչախմբի հետ ցանկացած համագործակցություն. Իշխան Սաղաթելյանը սկսել է քաղաքական խորհրդակցությունները

Անթալյաներում հանգստանում եք,ապրանքը գնում եք, դա կարելի է, իսկ որ մարդու կյանք է փրկվում, թքած ունեք. Շավեշյան

Հասել ենք նրան, որ պալատական խամաճիկ տեր թոդիկ- ռուբիկը ճիպոտահարում է առաջարկում Միքայել սրբազանի համար. Կարին Տոնոյան

Հայաստանը հասել է մի կետի, երբ իրավիճակի շարունակականությունը հավասար է կործանման. Վարդան Օսկանյան

Եթե ԱՄՆ նախագահի առջև հստակ, նպատակաուղղված և սրտացավորեն դրվի Բաքվի բանտերից մերոնց ազատ արձակելու խնդրանքը, մեծ է հաջողության հասնելու հավանականությունը. Աշոտյան

Մեր ՊՆ–ն որոշել է, որ ավելի լավ է օրենք խախտելով քար լռություն պահել. Գեղամ Մանուկյան