Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Զոհի մեղադրանքը»՝ որպես պետական քաղաքականություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նկատելի է, որ իր խոսույթում Փաշինյանը ելնում է այն մտքից, թե Հայաստանի և հայերի բոլոր դժբախտությունների մեջ մեղավոր են հենց Հայաստանը, հենց հայերը։ Թե իբր հայերը վատ են պահել իրենց հարևանների հանդեպ, իրենց տան պատերին «սխալ» նկարներ են կախել, «սխալ» հայրենասիրության մոդել են ընդունել, չեն ցանկացել մոռանալ իրենց պատմությունը։ Իսկ «խեղճ ու ճնշված» հարևանները՝ թուրքերը և ադրբեջանցիները, պարզապես «ստիպված են եղել պաշտպանել» իրենց «վատ» հայերից՝ էթնիկ զտումներով, պատերազմներով, ցեղասպանությամբ, սպառնալիքներով ու շանտաժով։ Հոգեբանության մեջ այն, ինչով զբաղվում է Փաշինյանը, կոչվում է «զոհի մեղադրանք» (victim blaming)։


Դա այն երևույթն է, երբ բռնության զոհին մեղադրում են իր հանդեպ կատարված հանցագործության համար։Փոխանակ կենտրոնանալու հանցագործի մեղքի վրա, սկսում են քննարկել ու դատապարտել հենց զոհի վարքը։ Փաշինյանը «զոհի մեղադրանքը» կիրառում է բառացիորեն իր յուրաքանչյուր ելույթում, նույնիսկ երբ Ամանորի շնորհավորանք է հղում ժողովրդին։ Առաջարկում ենք վերանայել նրա տոնական ուղերձները. դրանցից յուրաքանչյուրում նա համառորեն փորձում է համոզել հայ հասարակությանը, թե խնդիրը ոչ թե թուրքերի չարամտությունն է, այլ հենց ձեր մեջ է, և պատասխանատվությունն էլ ձերն է։ Դուք պետք է փոխվեք, փոխեք ձեր հայացքները և վարքը, մոռանաք անցյալը, հարմարվեք օտարի շահերին։ Թուրքերին ու ադրբեջանցիներին մեղադրելու բան չկա, իսկ հայերը պետք է ուշադիր լինեն, որ «հարևանների մոտ էմոցիաներ չառաջացնեն»։ Հակառակ դեպքում, հարևանները նորից կմտնեն քանդած պատով՝ իրենց ահաբեկչությամբ ու ցեղասպանությամբ։ Իսկ ո՞նց մեղադրես նրանց, չէ՞ որ իրենք «իրավունք ունեն», հայերն են «սադրել»՝ «վտանգավոր մեսիջներով»՝ Արարատը կնիքների վրա են դրել, Ցեղասպանության տարելից են նշում: Շնորհավոր Նոր տարի, սիրելի՛ հայեր, և հիշե՛ք՝ ամեն ինչում դուք եք մեղավոր։


Մոտ մեկ շաբաթ առաջ Փաշինյանը բացատրում էր, որ Հայաստանը վերջապես պետք է սովորի ինչ-որ «ճանապարհային երթևեկության կանոններ»։ Այսպիսով, Թուրքիան՝ իր Ցեղասպանությամբ, և Ադրբեջանը՝ իր էթնիկ զտումներով, կախարդական կերպով ագրեսորներից վերածվում են երթևեկության բծախնդիր կարգավորողների, անշահախնդիր տեսուչների, որոնք «արդարացիորեն» պատժում են իրավախախտին։ Նույնը վերաբերում է նաև Փաշինյանի վերջին բացատրություններին՝ ազգային խորհրդանիշերից հրաժարվելու վերաբերյալ։ Թե իբր ամեն ինչ արվում է, որպեսզի «Հայաստանը դրվի ճիշտ աերոդինամիկայի վրա»։ Եվ նորից՝ Հայաստանը, նրա պատկերացմամբ, սխալ է, շեղ թռչող, պատրաստ է ընկնել ու կործանվել, ընդ որում՝ ոչ թե ագրեսորի ձեռքով, այլ սեփական մեղքով՝ վատ աերոդինամիկայի պատճառով։ Փաշինյանի թիմն էլ կրկնում է իր հետևից։ Օրինակ՝ ԱԺ նախագահի աղմկահարույց ելույթը, որտեղ նա ջերմորեն պաշտպանում է Բաքվի իրավունքը՝ Հայաստանը կոչելու «Արևմտյան Ադրբեջան» և պահանջելու երեք հարյուր հազար ադրբեջանցու վերաբնակեցում մեր երկրում։ Թե իբր դա բնական արձագանք է արցախցիների՝ տուն վերադառնալու ցանկության մասին խոսակցություններին։


Կամ հենց այն՝ արդեն մեմ դարձած արտահայտությունը ԱԽ քարտուղարի կողմից. «Եթե տուն եք կառուցում, չարժե պատերին կախել նկարներ, որոնք հարևանների մոտ էմոցիաներ են առաջացնում»: Սա ասված էր ազգային խորհրդանիշերից հրաժարվելու և Ցեղասպանության թեմայի նսեմացման համատեքստում։ Եթե դիմենք հոգեբանական գրականությանը, կտեսնենք, որ «զոհի մեղադրանքի» հետևանքներից է զոհի կրկնակի տրավմատիզացիան։ Դրա ուղիղ հետևանքներից են՝ զոհի կողմից կյանքի նկատմամբ վերահսկողության զգացման կորուստը։


«Զոհի մեղադրանքի» ենթարկվածները չեն հավատում, որ իրենցից ինչ-որ բան է կախված, կորցնում են վստահությունը սեփական կարողությունների հանդեպ՝ ադեկվատ որոշումներ կայացնելու հարցում։ Կորչում է հանցագործի մեղքը ապացուցելու մոտիվացիան։ Սկսվում է ապատիան։ Համաձայնեք՝ հայ հասարակությունը, լինելով «զոհի մեղադրանքի» լիարժեք թիրախ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից, գտնվում է այսպիսի հոգեբանական վիճակում։ Հայերը այսօր այլևս չեն հավատում, որ կարող են որոշել իրենց երկրի ճակատագիրը։


Նշենք նաև, որ «զոհի մեղադրանքը» ֆաշիզմի նշաններից է, քանի որ սովորաբար կապված է սոցիալական խմբերի նկատմամբ խտրականության հետ։ Սակայն մեր դեպքում գործ ունենք ունիկալ երևույթի հետ՝ ոչ թե առանձին խմբերի զանգվածային «զոհի մեղադրանքի», այլ իշխանության կողմից ամբողջ հասարակության մեղադրման ՝ նպատակ ունենալով հասարակությանը դարձնել անտարբեր և կառավարելի։ Այսինքն, խոսքն, ըստ էության, հայ ժողովրդի նկատմամբ խտրականության մասին է՝ իր իսկ ղեկավարության կողմից։ Այ քեզ ղեկավարություն։ Հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ գործ ունի հմտորեն մշակված մանիպուլ յացիայի հետ։ Հայաստանը որևէ «վերաիմաստավորման» կամ «ինքնագիտակցության վերագնահատման» կարիք չունի, և սուտ է, թե երկրի ավանդական խորհրդանիշերն ու սրբությունները «վարկաբեկված» են։


Դրանք եղել են, կան, կլինեն և երկար ժամանակով կգերազանցեն Փաշինյանին և իր ստերի ժամանակաշրջանը։ Հայաստանը մեղավոր չէ, որ Փաշինյանը պարտվեց պատերազմում և հետո ընկավ իր իսկ սարսափելի քաղաքականության ծուղակը։ Դա Փաշինյանի մեղքն է, ոչ թե հայ ժողովրդի մտածողության, ոչ թե Հայաստանի, ոչ թե հայերի։ Փաշինյանի ձախողումը չի նշանակում, որ Հայաստանի հետ ինչ-որ բան այն չէ։ Դա նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ հենց Փաշինյանի հետ։ Շուտով նա կգնա, և այս խելահեղությունը կավարտվի։

Լրահոս

300,000 ադրբեջանցիներն էլ ձեր ծոցագրպանում են պահած․ Դավոյանը՝ ընդդիմությանը
Ձեր արշինով մեզ մի չափեք. Դավթյանը` ՔՊ-ին
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը
ՈՒՂԻՂ. ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և բոլոր մարզերում
«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում
Կարևոր
«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու
«Հրապարակ»․ ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»
«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել
«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել
«Ժողովուրդ». Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը
«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ
Կարևոր
«Ժողովուրդ». ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը
Կարևոր
«Իրավունք». Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ»
Հայաստանում ամենատարածված առցանց խարդախությունները և ինչպես պաշտպանվել դրանցից
Սեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի
Օրական քանի՞ բաժակ սուրճ կարելի է խմել՝ առանց առողջությանը վնասելու․ բժիշկը նշել է սահմանը
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը
Որոշել եմ ավարտել ելույթներս Հայաստանի ազգային հավաքականում․ Հովհաննես Համբարձումյան
2027 թվականի հունվարի 1-ից պետական պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. Գառնիկ Դանիելյան

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»

«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել

«Ժողովուրդ». Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

«Ժողովուրդ». ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը

«Իրավունք». Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ»

Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել ․ Երևանում հայրը բռնաբարել է անչափահաս աղջկան

Ալիևի նոր հայտարարությունները․ սպառնալիքներ, մեղադրանքներ ու «խաղաղության» թեզեր. «Փաստ»

Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»

Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել

ՔՊ-ն պատրաստվում է Հայկ Սարգսյանին հեռացնել կուսակցությունից․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ձեւավորվել են ԱԺ «տուր-­ագենտստվոները»

Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»

Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»

Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»

Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»