Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Շիշ բռնողն» իրեն թիրախավորված է զգում ե՛ւ ՔՊ-ի ե՛ւ մամուլի կողմից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Շիշ բռնելով հայտնի դարձած Հայկ Սարգսյանը, որը չի ընտրվել ՔՊ վարչության անդամ, փորձում է վրեժխնդիր լինել հարազատ թիմից՝ անվանարկելով այն: Սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով կուսակցության ներսում իր նկատմամբ հարուցված վարույթին, հայտարարեց. «Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու հարցով դիմել է ՔՊ կուսակցության վարչությանը 2025թ. մարտի 4-ին: Հիշեցնեմ՝ դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը: Բարեբախտաբար, այդ վարույթը չխանգարեց, եւ օրենքն ընդունվեց հաջորդ օրը: Սա ինչու եմ ասում, որովհետեւ ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել. ինչո՞ւ է իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել հենց մարտի 4-ին, ոչ թե մեկ այլ օր»,- ասել էր Սարգսյանը։


Սիմոնյանին մեղադրելուց հետո Սարգսյանն անցավ հարազատ կուսակցության անունը սեւացնելուն եւ ասաց, որ կուսակցության հայտարարության մեջ առկա պնդումը, թե այս վարույթի պարզաբանման համար նրան 2 անգամ կանչել են Վերահսկող հանձնաժողով, չի համապատասխանում իրականությանը, եւ ինքը որեւէ առաջարկ չի ստացել կուսակիցներից՝ իր դիմումի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար։


Ստացվում է, որ Հայկ Սարգսյանը երբեմնի սիրելի կուսակցությանը ստախոս դարձրեց։ Բայց դա դեռ քիչ էր, մամուլին մեղադրեց, որ երբեւէ ով ինչ գրել է իր մասին՝ բուքմեյքերական ընկերությունների կողմից ուղղորդված թիրախավորում է եղել: «168am», «Հրապարակ», «Ժողովուրդ» եւ մյուս ԶԼՄ-ներին նա բնութագրեց իրեն թիրախավորողներ, որոնք գովազդում են բուքմեյքերներին: Հայկ Սարգսյանը թերեւս մոռացել է, որ ինքն է եղել այն կոճակը սեղմողներից մեկը, որով 7 տարուց ավելի է բուքմեյքերական գովազդները մեդիայում արգելված են, ուստի այդտեղ էլ նա ստեց: Բայց իր ստերի մեջ այնպես էր խճճվել պատգամավորը, որ սկսեց հերքել նաեւ լուսանկարները:


Թեեւ ՔՊ պատգամավորը խոստովանել էր, որ քրեական հեղինակություն «Տույ»-ի հետ ծանոթացել է մահվան դեպքից 3 տարի առաջ հյուրանոցում, բայց ասաց, թե «մեր երկիրը փոքր է» ուղղակի ծանոթ է եղել: Իսկ լուսանկարները քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» եւ ՔՊ-ական կրիմինալ Մհեր Ախտոյանի հետ անհերքելի փաստերի շարքից են։ Թեեւ դա էլ էր փորձում հերքել Հայկ Սարգսյանը, թե դա վաղուցվա ֆոտո է, ինքը օրինապահ պատգամավոր է եւ քրեական ենթամշակույթը մերժում է»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»
Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»
Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը
«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ
«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է
«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել
Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել
Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել
Կարևոր
ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ
Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր
Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի
Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ)
Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)
Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ)
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել
«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ

Լրացուցիչ նորություններ

...

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները

Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից

«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»

ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»

ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված

Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»