Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ավինյանի նախագիծը հակասում է կրթության նախարարի կոնցեպտին. անտեղյակություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Ամեն նոր որշման հետ հասարակությունն ավելի է համոզվում, որ ՀՀ գլխավոր կառույցները, օրինակ՝ քաղաքապետարանը, նախարարությունները, միմյանցից տեղյակ չեն։ Դա բազմիցս ապացուցվում է հակասական օրենքների նախագծեր բերելով, քննարկելով եւ ընդունելով։ Բանն այն է, որ երեկ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հնչեցին առաջարկներ, որոնք հակասում են առկա փաստերին։ Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Այդ մասին Երեւանի քաղաքապետարանի՝ սեպտեմբերի 29-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը՝ ներկայացնելով նախաձեռնության մանրամասները: Համաձայն նախագծի՝ առաջարկվում է 1-6-րդ դասարանի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց հետ ունենալ միացված հեռախոսներ: Առանձին դեպքերում, երբ երեխան պետք է ստիպված բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբում կհանձնվի դասղեկին, նա հեռախոսը կպահի համապատասխան պահման վայրում, եւ միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել այն:


7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում՝ խոսքը միայն հեռախոսների մասին չէ. պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումներին է նաեւ վերաբերում խիստ սահմանափակումը՝ բացառապես կրթական նպատակներով եւ ուսուցչի հրահանգով ու վերահսկողությամբ օգտագործման դեպքերի:


Դա կարող է շաբաթական 1-2 անգամ լինել։ Արձագանքելով նախաձեռնությանը՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց հարցը ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ: «Դպրոցականները սկզբում որոշակիորեն մի փոքր կընդվզեն մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի եւ նույնիսկ երջանկության վրա վստահորեն այս արգելքները դրական են ազդելու», – արձագանքել էր Ավինյանը։ Տիգրան Ավինյանը գուցե տեղյակ չէ, սակայն հարկ է նրան հիշեցնել, որ ըստ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ անգամ հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցն է դարձել QR կոդ դասագրքում։ Նախարարությունը նաեւ այնպես է արել, որ սմարթֆոնը դառնա դասագրքի, աշակերտի եւ դասապրոցեսի անբաժան մի մասնիկը, ինչը հակասում է քաղաքապետարանի արած առաջարկին։


Ստացվում է, որ սկզբում Մեսրոպ Մաշտոցի նկարի բացակայությունը արդարացված էր, եւ սրտի մխիթարությունն այն էր, որ «Մաշտոցը QR է», հիմա էլ երեխաներին «զրկում են» Մաշտոցին տեսնելու գոնե այդ հնարավորությունից»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին
Դագաղներով իշխանության եկածները հուզվում են․ Սուրենյանց
Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել
Փաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-ից

Լրացուցիչ նորություններ

...

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները