Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ քարոզչությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փաշինյանի իշխանական քարոզչամեքենան, քպական քարոզիչները, այդ թվում՝ պետական պաշտոններ զբաղեցնող, անցած հանգստյան օրերին մի կատաղի արշավ էին ծավալել՝ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա հետ նույն վայրում գտնվող իր ընկերոջ սպանության հետ կապված: Հիշեցնենք, որ տարբեր քաղաքական գործիչներ, իրավաբաններ, փորձագետներ, հաշվի առնելով սպանված Գրիգորյանի անձը՝ որպես ընդդիմադիր համայնքապետ, որը ժամանակին ընտրություններում հաղթել է ՔՊ-ին, ինչպես նաև նման սպանության համար ՔՊ իշխանության ստեղծած «բարենպաստ» միջավայրը, այն է՝ թշնամանքի, ատելության գեներացումը հանրության մեջ, շեշտում էին, որ սպանությունը քաղաքական է:


Օրինակ՝ իրավաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Նիկոլական «բաստիոնում» ընդդիմադիր գործունեությունը մինչ օրս պարունակում էր բանտարկվելու կամ ունեզրկվելու ռիսկ։ Այսուհետ դրան գումարվում է գնդակահարվելու ռիսկը»: «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն իր հերթին գրել է. «Որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ»:


Եվ այլն, և այլն... Եվ ահա, հատկապես սոցցանցերում քպական քարոզիչները աղմուկ են բարձրացրել, թե՝ «ակնհայտ է, որ սպանությունը քաղաքական չէ...» (ինչի՞ց է ակնհայտ), կամ էլ թե՝ «մարդկանց վշտի վրա քաղաքական դիվիդենտներ են շահում», «սպանություն(ներ)ը քաղաքականացնում են...», այս, այն: Ու մեղադրանքներ էին հասցեագրում տարբեր ընդդիմադիր գործիչների, փաստաբանների, փորձագետների ուղղությամբ: Բայց, կներեք, նախ՝ այդ ո՞վ է որոշել, ինչի՞ց ելնելով է որոշել, որ տեղի ունեցած կրկնակի սպանության դրդապատճառը քաղաքական չէ:


Փաստացի, կա երկու հոգու ձերբակալության մասին պաշտոնական տեղեկություն, նրանցից մեկն այս տարվա փետրվարին նույն բնակավայրում կատարված մեկ այլ սպանության զոհի եղբայրն է, մյուսը՝ վերջինիս 20-ամյա ընկերը կամ ծանոթը: Ի դեպ, հետաքրքիր է, թե որտեղի՞ց է նա ավտոմատ հրազեն ձեռք բերել, որտե՞ղ է յուրացրել «քիլլերային» հատկանիշները: Բայց դա՝ դեռ իր հերթին: Երկրորդը՝ իշխանական քարոզիչներն ի՞նչ գիտեն, որ նախօրեին ձերբակալվածները, իրենց հերթին, չեն ունեցել դրդողներ: Ո՞վ է այդ վարկածը քննել ու արդեն պարզել: Առհասարակ, իշխանական քարոզիչներն ի՞նչ գիտեն, թե նրանք ինչ դրդապատճառներ են ունեցել, ի՞նչ գիտեն, թե նրանք ի՞նչ ցուցմունքներ են տալիս կամ տալու: Մատի՞ց են հոտ քաշել, իրավապահներից օպերատիվ «սլիվ» ունե՞ն, թե՞ վստահ են՝ ինչ ընթացք է ունենալու քննությունը:


Եթե քպական իշխանությունն այս կրկնակի սպանության հետ կապված որևէ բանից անհանգստանալու խնդիր չունի, ինչո՞ւ է սկսել նման ագրեսիվ քարոզչություն ծավալել: Ի դեպ, սպանված Վալոդյա Գրիգորյանի կուսակից, «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանն էլ էր հայտարարությամբ անդրադարձել քպական քարոզիչների վերոնշյալ արշավին նման հարցադրումներով: Մասնավորապես նշում է, որ Մերձավան գյուղում փետրվար ամսին տեղի ունեցած միջադեպի հետ որևէ առնչություն չեն ունեցել Վալոդյա Գրիգորյանը, նրա եղբայրը, իսկ Վալոդյա Գրիգորյանի եղբոր ապօրինի կալանավորումը եղել է մարտի 30-ի ընտրություններից առաջ քաղաքական ճնշման դրսևորում, որի վերաբերյալ Վալոդյա Գրիգորյանը փետրվարի 8-ին արել է պաշտոնական հայտարարություն: Անգամ դատախազության կողմից ներկայացված մեղադրանքով Վալոդյա Գրիգորյանի եղբայրը մեղադրվում է բացառապես խուլիգանություն կատարելու հոդվածով՝ չունենալով որևէ առնչություն սպանության հետ: Իսկ քպական քարոզիչների ապակողմնորոշող, ավելին՝ քննությունն ակնհայտորեն ուղղորդող դրսևորումները ավելի ու ավելի են ընդգծում, որ սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավանում արձակված կրակահերթերն, ըստ էության, հենց քաղաքական են:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին
Դագաղներով իշխանության եկածները հուզվում են․ Սուրենյանց
Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել
Փաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-ից

Լրացուցիչ նորություններ

...

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները