Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Չորրորդ հանրապետություն՝ առանց հիշողության, առանց Արարատ, առանց հայ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ուղին սկսել է որպես ընդդիմադիր լրագրող և մինչ օրս, արդեն ավարտելով վարչապետության երկրորդ ժամկետը, պահպանում է այդ տարիների գործելաոճը։ Որոշ իմաստով Նիկոլը եզակի երևույթ է. պետությունների ղեկավարները սովորաբար նախընտրում են ստեղծարար գործունեություն և կառուցողական հռետորաբանություն։ Մինչդեռ Փաշինյանը, երկար տարիներ իշխանության մեջ լինելով, չի կարողանում հրաժարվել ընդդիմադիրի սովորությունից՝ անպայման ինչ-որ մեկին մեղադրել։


Նրա նախընտրած գործունեությունը ավերիչ է՝ կարծես նրա առաքելությունը դեռ պայքարելն է ռեժիմի դեմ, այլ ոչ թե ղեկավարել այն։ Եվ լավ կլիներ, եթե խոսքը վերաբերեր այն խնդիրներին, որոնք անմիջապես վարչապետի իրավասության ներքո են՝ աղքատություն, տնտեսության գահավիժում, գյուղերում աշխատատեղերի բացակայություն, կոռուպցիա, բնական և տեխնածին աղետներ և այլն։ Բայց ոչ, այդ ամենը նրան չի հետաքրքրում։ Նրա սուր քննադատության թիրախներն այլ են՝ հայկական ազգային մենթալիտետը, ազգային խորհրդանիշերը, ժողովրդի վերաբերմունքը սեփական անցյալի և պատմական հիշողության հանդեպ։ Եվս մեկ «արժանապատիվ» գործ է, ըստ Փաշինյանի, քայքայել Եկեղեցին, ընդ որում՝ մեթոդներով, որոնք ավելի բնորոշ են ծայրահեղական կազմակերպություններին, քան իրավական պետությանը։ Նույնիսկ հայկական հայրենասիրությունը Նիկոլին դուր չի գալիս։ Վերջերս նա հայտարարեց, որ հայերը «ապրում են Ստալինի, Խրուշչովի և Բրեժնևի հայրենասիրության մոդելով», որը պետք է քանդել և հայրենիքը սիրել այլ կերպ՝ «փաշինյանական» ձևերով։ Անհասկանալի է, թե ինչու է ոչ ժողովրդական քաղաքական գործիչը՝ մոտ 13 % վարկանիշով, կարծում, որ ունի իրավունք և հնարավորություն վերադաստիարակելու մի ամբողջ ազգ։ Բայց, ինչ արած, Փաշինյանը պարզապես շատ վատ կարծիք ունի Հայաստանի մասին և որոշել է վերափոխել այն։ Իր վերջին ուղերձներում՝ ուղղված Տեր-Պետրոսյանին, Փաշինյանը առաջին նախագահի օրոք տեղի ունեցած գործընթացները անվանեց «ագրեսիա» և «օկուպացիա», այսինքն՝ փաստացի հայտարարեց, որ Հայաստանը եղել է ագրեսոր և օկուպանտ (ուժեղ է, ինչ խոսք)։ Գուցե նա պարզապես որոշել է պատժել Հայաստանը, իր կարծիքով, գործած մեղքերի համար։ Շատ նման է դրան։ Ի դեպ, վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ստեղծվելու է Չորրորդ հանրապետություն՝ փաստելով, որ, ըստ իր կառավարման արդյունքների, նա հիմնաքանդ է արել Երրորդ հանրապետությունը։ «Հիանալի» Չորրորդ հանրապետություն. ադրբեջանական էքստերիտորիալ գոտի Սյունիքում, նոր Եկեղեցի (որտեղ ամեն ինչ կլինի Փաշինյանի ճաշակով), ազգային խորհրդանիշերի արգելք, Ցեղասպանության հիշատակի ջնջում, առանց Արարատի, այդ թվում՝ զինանշանը (լավ կլինի նաև քարապատել բոլոր պատուհանները, որ բացվում են դեպի Արարատ, հանկարծ թուրքերի զգացմունքները չվիրավորենք), և... մեծ թվով ադրբեջանական բնակչություն... Արդարության համար պետք է նշել, որ Փաշինյանի օգտագործած մանիպուլյացիաները հաճախ արդյունավետ են ազդում լսարանի վրա։


Նրա ելույթները առաջին հայացքից թվում են անհեթեթություն՝ կապակցվածության բացակայությամբ ու հիստերիայով, բայց իրականում դրանք հմուտ սադրանքներ են։ Լրագրողական անցյալում Նիկոլը հիանալի սովորել է մանիպուլացնել և սադրել։ Նա գիտի, թե ինչպես անմեղին էլ կարող է «մրոտել» չեղած տեղը, գիտի՝ ինչպես հակառակորդի ճամբարում սերմանել կոնֆլիկտ և պառակտել այն, գիտի՝ ինչպես գտնել դաշնակիցներ՝ իր նման ավերողներ (հիշենք պատմությունը քահանա Արամ Ասատրյանի հետ)։ Գիտի՝ ինչպես լինել պոպուլիստ, հմտորեն շեղում է ուշադրությունը էականից։ Մենք գործ ունենք հմուտ մանիպուլյատորի հետ, որը հիանալի հասկանում է՝ ինչ է անում։ Փաշինյանի վերջին մանիպուլյացիաներից է նրա կիսակապակցված ուղերձը, որտեղ նա կոչ է անում երեք նախկին նախագահներին գալ բանավեճի՝ այն բանտախցում, որտեղ ինքը նստած է եղել, և իրենց հետ բերել նաև Կաթողիկոսին։


Ոչ, գինովցած մարդու խոսք չէ, ինչպես ոմանց թվացել է։ Սա լավ հաշվարկված քայլ է՝ նա ստիպում է լսողին ամբողջ ընդդիմությունն ընկալել որպես միասնություն՝ «նախկիններ», որոնք ընտրողների կողմից ընդունվում են առանց ոգևորության, և այդ «միասնության» մեջ ներառում է նաև Կաթողիկոսին։ Եվ նաև ստեղծում է տպավորություն, որ Գարեգին Երկրորդը ինչ-որ կապ ունի պատժիչ համակարգի և ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների հետ։ Եվ նման օրինակներ հանդիպում են ամեն օր։ Սակայն նույնիսկ ամենահմուտ մանիպուլ յատորը չի կարողանա անվերջ մոլորեցնել հայերին, և վարչապետի պաշտոնում Փաշինյանի օրերը հաշված են։ Իսկ նրանից հետո եկող նոր իշխանությունը ստիպված կլինի վերականգնել այն, ինչ նա ավերել է։ Դա դժվար կլինի, քանի որ Փաշինյանը խարխլել է ապագա վերականգնման բազմաթիվ հիմքեր։ Սակայն հայերի մեծամասնությունը կհամաձայնի, որ Նիկոլի հեռանալով ամենավատը կմնա անցյալում։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ
2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան
Աքսում․ քարե հսկաների քաղաքը
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ
ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները
Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին

Լրացուցիչ նորություններ

...

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները