Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մերձավանի ողբերգությունը ՔՊ-ի անպատասխանատվության դրսեւորումն է. ահազանգը հնչել էր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցները դարձան այս տարվա ամենասարսափելի դեպքերից մեկը։ Այդ օրը սպանվեց համայնքի այն ժամանակվա ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Դեպքից հետո մեղադրյալի աթոռին հայտնվեցին 14 անձինք։ Նրանցից միայն մեկին՝ Արմեն Ղազարյանին, ով առավել հայտնի է «Ֆազ» մականվամբ, կալանավորեցին։


Մյուսները, չնայած ծանր մեղադրանքներին, մնացին ազատության մեջ։ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր այցելել Արմեն Ղազարյանի մայրը՝ Ռուզաննա Ղազարյանը։ Նա վստահեցնում էր՝ արդարությունը խեղաթյուրվում է, իսկ իրական մեղավորները մնում են ստվերում. «Անուններ կտամ, ում եք մաքրում։ …. Մարդկանց փորձում են ազատել սպանության պատասխանատվությունից, բայց իմ որդուն են պահում կալանքի տակ», – «Ժողովուրդ» օրաթերթի գրասենյակում հայտարարել էր Ռուզաննա Ղազարյանը: Սակայն նրա խոսքը մնաց անարձագանք։


Փոխարենը ձերբակալվեցին Վալոդյա Գրիգորյանի կողմնակիցները: Գրիգորյանը հայտնի էր ընդդիմադիր դիրքորոշմամբ եւ պայքարոմ էր գործող իշխանության՝ ՔՊ-ի թեկնածուի դեմ: Այս զարգացումները, ըստ տեղի բնակիչների, ոչ միայն չլուծեցին առկա լարվածությունը, այլեւ նոր բռնկումներ հրահրեցին։ Արդյունքում, Մերձավանում կրկին կրակոցներ հնչեցին։ Այս անգամ եղավ երկու զոհ եւ մեկ վիրավոր։ Այս իրադարձությունները կարմիր գծով մատնանշում են պետության հիմնական խնդիրը՝ իշխանության պատասխանատվությունը։ Եթե իրավապահ համակարգը ժամանակին ամբողջությամբ բացահայտեր եւ կանխարգելեր սպանությունը, ապա նոր արյուն չէր թափվի։ Այսօր Մերձավանի ողբերգությունները ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական հարց են։


Մարդիկ պարզ ասում են՝ սպանությունների եւ անպատժելիության այս շղթան Նիկոլ Փաշինյանի իշխանության խղճի վրա է։ Քանի դեռ իշխանությունն իր պատասխանատվությունը չի գիտակցում եւ չի ապահովում արդար դատաքննություն, հասարակությունը կմնա անվստահ եւ վտանգի առաջ։ Մերձավանի պատմությունը պետք է դառնա դաս. ոչ թե քաղաքական հաշիվներ մաքրելու, այլ ճշմարտություն բացահայտելու ճանապարհ»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»