Եվրամիության (Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի) կողմից Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու որոշումը անօրինական է։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իրանը երբեք չի ձգտել և չի ձգտի ձեռք բերել միջուկային զենք», - ասել է քաղաքական գործիչը։
Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց Իրանի դեմ պատժամիջոցների վերացման ժամկետը երկարաձգելու մասին բանաձևը: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի , Դանիայի , Սոմալիի , Պանամայի , Սլովենիայի և Սիեռա Լեոնեի ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին բանաձևի նախագծին։