Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3 օր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Սեպտեմբերի 20-ին կայացած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների արդյունքները հրապարակվեցին միայն երեկ առավոտյան, եւ այն էլ՝ առանց որեւէ բացատրության։ Սա այն դեպքում, երբ անգամ ամենաբարդ ընտրատեղամասերում մի քանի հազար քվեաթերթիկի ձեռքով հաշվարկը ընդամենը ժամեր է տեւում, բայց ոչ՝ օրեր։ Ինչպես ընթացավ ընտրությունը Քվեարկությունը մեկնարկել էր սեպտեմբերի 20-ի կեսօրից՝ առցանց եւ ուղիղ եթերում։ 42 թեկնածուից պետք է ընտրվեին 20-ը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է 917 պատվիրակ։ Սակայն էլեկտրոնային հաշվարկի ընթացքում պարզվել էր, որ քվեաթերթիկների թիվը գերազանցում է քվեարկողների թվին: Երբ այս լուրերը մեզ հասան, ArmLur.am-ը անհամապատասխանության մասին հրապարակավ հարցեր ուղղեց ՔՊ ղեկավարությանը.


« • Փաստացի քանի՞ պատվիրակ է մասնակցել, եւ քանի՞ քվեաթերթիկ է հայտնաբերվել։ • Ի՞նչ է լինելու ընտրությունների արդյունքը, եթե քվեաթերթիկների թիվը գերազանցել է պատվիրակների թվին։ Կչեղարկվե՞ն արդյոք արդյունքները կամ կհայտարարվի՞ վերահաշվարկ։ • Նիկոլ Փաշինյանի զայրացած վերադարձե՞լ է եւ հրավիրել արտակարգ խորհրդակցություն՝ պահանջելով վերացնել թվային անհամապատասխանությունները եւ ներկայացնել վերջնական հաշվարկը։ Այժմ թիմակիցները փորձում են ավելացած քվեաթերթիկները մատուցել իբրեւ տեխնիկական խնդիր։ • Ինչո՞ւ են ուշանում արդյունքները»։ Այս հարցադրումներից հետո ՔՊ-ն պաշտոնապես հայտարարեց, որ սկսվել է քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ՝ «անճշտություններից խուսափելու համար»։


Այսինքն՝ ուղիղ եթերում ընթացող հաշվարկն ու ներկայացված թվերը վստահելի չեն եղել անգամ թիմի համար. եթե ամեն ինչ թափանցիկ ու հստակ էր ընթացել, նման քայլի կարիք պարզապես չէր առաջանա։ Ձեռքով հաշվարկը շարունակվեց ավելի քան 24 ժամ, բայց պատասխանները դարձյալ չկային։ ArmLur.am-ի հարցերին արդեն երեք օր է արձագանք չկա. մեզ միայն հայտնի է քվեարկության մասնակիցների թիվը, իսկ մնացյալ հարցերը դեռեւս անպատասխան են։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում ՔՊ-ն փորձում է համոզել, թե ամեն ինչ ուղիղ եթերում է եղել, եւ կասկածի տեղ չկա։


Բայց փաստն այն է, որ վարչության ընտրությունների արդյունքները հրապարակվեցին խայտառակ ուշացումով եւ առանց բացատրությունների։ Եվ սա այն կուսակցությունն է, որն օրուգիշեր խոսում է թափանցիկությունից ու ժողովրդավարությունից, իսկ իրականում անգամ կուսակցության ներսում չի կարողանում հաշվել քվեաթերթիկները եւ ապահովել քվեարկություն՝ առանց ներթիմային դժգոհությունների եւ կասկածների»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ
ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը
Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ
2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան
Աքսում․ քարե հսկաների քաղաքը
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ
ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները
Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Լրացուցիչ նորություններ

...

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները