Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կառավարությունը խստացնում է ՀՀ մուտք գործելու ընթացակարգերը Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների համար


Հայաստանի կառավարությունը Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը խստացնելու որոշում է ընդունել։ Հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության հոկտեմբերի 24-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում։ 
 Նախագծով առաջարկվում է Հնդկաստանի, Իրաքի  և Եգիպտոսի քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի կամ վավեր մուտքի վիզայի առկայության պարագայում։ Կամ վերոնշյալ երկրների քաղաքացի հանդիսացող և ՀՀ մուտքի վիզա ստանալու համար դիմող անձը պետք է ներկայացնի ինքնաթիռի տոմս (վերադարձով) մուտքի վիզայի դիմումների ուսումնասիրության փուլում․ որպես գնահատման չափանիշ՝ կարևոր է ոչ թե միակողմանի, այլ վերադարձով ինքնաթիռի տոմսի առկայությունը, որպես նախանշված ժամկետում վերադառնալու մտադրության ապացույց։

Հաջորդ  պահանջը տվյալ օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետություն այցելությամբ հետաքրքրված կողմի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավաբանական անձի, պետական մարմնի, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ միջազգային կազմակերպության հրավերն  է (հայտագիր, նամակ, միջնորդություն)։ Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ E-VISA համակարգում կցվում է ոչ թե տուրիստական ընկերության հրավեր, այլ տվյալ օտարերկրացու ՀՀ այցելությամբ հետաքրքրված կողմի հրավերը, որն այցելության իրական նպատակի արժանահավատությունը գնահատելու համար ոչ պակաս կարևոր և օժանդակ փաստաթուղթ է։Առաջարկվում է նշված երկրների քաղաքացիների կողմից որպես E-VISA համակարգով դիմելու համար անհրաժեշտ պայման սահմանել ֆինանսական միջոցների առկայության մասին հիմքերի ներկայացումը (բանկային քաղվածք, այլ ապացույցներ), որը ոչ միայն միջազգային պրակտիկայում ընդունված մոտեցում է, այլև տվյալ դեպքում էական նշանակություն է ունենալու, քանի որ խնդրահարույց դիմումների պարագայում նման ապացույցներ ներկայացնելը հիմնականում հնարավոր չի լինելու, ինչը դիմումների արժանահավատությունը գնահատելու համար որոշիչ չափանիշ է։

Առաջարկվում  է նաև  որպես  էլեկտրոնային վիզա  ստանալու  նախապայման սահմանել նաև  առողջապահական (ճամփորդական) ապահովագրության առկայությունը։ Այս խնդիրն առավել արդիական է, քանի որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Հնդկաստանի մի շարք քաղաքացիների մոտ արձանագրվել են տուբերկուլյոզի հաստատված դեպքեր։Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունում է պայմանավորված է  դեպի ՀՀ ուղղված  իմիգրացիոն հոսքերի կանոնակարգման և անօրինական միգրացիոն հոսքերի կանխարգելման անհրաժեշտությամբ։ 

Նշվում է, որ վերջին  երկու  տարիներին կտրուկ աճել է  էլեկտրոնային  մուտքի վիզա (E-VISA) ստանալու ճանապարհով ՀՀ մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թիվը, ովքեր   վիզայի  ժամկետի ավարտից  հետո շարունակում են մնալ ՀՀ տարածքում՝ առանց օրինականացնելու իրենց բնակությունը: 
Որոշակի աճ  է  արձանագրվել նաև  Եգիպտոսի   քաղաքացիների մուտքերի դեպքում։ Խնդրահարույց  են  նաև Իրաքի  քաղաքացիների  մուտքերի ծավալները։ Չնայած նրան, որ այս դեպքում մուտքի ծավալները չեն աճել՝ աճել  է  այս  երկրի քաղաքացիների կողմից ներկայացվող  ապաստանի հայցերի  թիվը։Վիզայի ժամկետի խախտման միջինացված ժամանակահատվածը կազմում է 90 օրից ավելի։Ուսումնասիրությունները ցույց  են  տալիս, որ տրված վիզայի ժամկետը խախտած Հնդկաստանի քաղաքացիների 70%-ը իրենց վիզաները ստացել են հայկական տուրիստական գործակալությունների հրավեր-երաշխավորագրերի հիման վրա: Չնայած նրան, որ տուրիստական գործակալությունների կողմից ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչություն ներկայացվող հրավեր-երաշխավորագրերում, որպես կանոն, առկա է հավաստիացում, որ հրավիրյալ անձը չի դիմի կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության համար, նախանշված ժամկետում կմեկնի ՀՀ-ից,  իրականության  մեջ պատկերը  բոլորովին  այլ  է,  և փաստորեն վիզաների հաստատման համար միայն տուրիստական գործակալությունների հրավերների առկայությունը չի կարող համարվել բավարար հիմք, քանի որ դրանք, 70% դեպքերում, փաստորեն չեն երաշխավորում տուրիստական այցելության իրական նպատակը և սահմանված ժամկետում ՀՀ-ից մեկնելը:

Նշվում է, որ խնդիր է Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի հետ ռեադմիսիոն համաձայնագրի բացակայությունը, ինչը խոչընդոտում է հետվերադարձի ինստիտուտի լիարժեք իրականացմանը«ՀՀ-ում  սկսում  են   կուտակվել  անօրինական միգրանտների  խմբեր, ինչը   բերում  է մի շարք  բացասական հետևանքների, մասնավորապես, մեծանում  է  անօրինական միգրանտների կողմից  հանցագործությունների կատարման,  ինչպես  նաև  նրանց՝ թրաֆիքինգի  ենթարկվելու   ռիսկը։ Մյուս կողմից  էլ  մեծանում  է   անօրինական միգրանտների՝ ՀՀ  տարածքը  դեպի  եվրոպական երկրներ  տեղաշարժվելու   համար տարանցիկ գոտու վերածվելու հավանականությունը, ինչը խիստ բացասաբար կարող է անդրադառնալ ԵՄ-ի  հետ  վիզաների ազատականացման գործընթացի վրա: 

Ներկայում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ստացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միգրացիոն հոսքերի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրության արդյունքները։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ  01.01.2024թ-ից մինչև 22.08.2024թ-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ են ժամանել և ներկայումս ՀՀ-ում անօրինական բնակվում են Հնդկաստանի թվով 11965, Եգիպտոսի թվով 658 և Իրաքի թվով 255 քաղաքացիներ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։ 

Լրահոս

Չեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը
Հարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարները
Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
Կոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձ
Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին
Մենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրա
Հյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարը
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունը
ՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններին
Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո
Ուղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսը
Haber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
ԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներով
Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը
Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտում
ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին
Անկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներին
Մինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմ
Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն

Լրացուցիչ նորություններ

...

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը

Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին

Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց

Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը

Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան

Ինչ իրավիճակ է Լարսում

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում

36 ժամ ջուր չի լինի

Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին

ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո (Տեսանյութ)