Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Առողջապահության նախարարը հիվանդանոցում քարոզչություն է արել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Կիրակի օրը Մարտունու բժշկական կենտրոնում տեղի ունեցածը կրկին հիշեցրեց, թե ինչպես է պետական համակարգը աստիճանաբար վերածվում կուսակցական գրասենյակի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տնօրենության աշխատասենյակում հավաք է կազմակերպել՝ պահանջելով ապահովել ՔՊ-ի անդամների ներկայությունը։


«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մարտունի համայնքի ավագանու անդամ, Մարտունու պետական բժշկական քոլեջի տնօրեն Տարոն Արշակյանն անձամբ Անահիտ Ավանեսյանին դիմավորել է հիվանդանոցում, ավագանու մի քանի ՔՊ-ական անդամների հետ սպասել են այնտեղ, մինչեւ գլխավոր բժիշկը Երեւանից հասել է Մարտունու ԲԿ, որպեսզի կարողանան կազմակերպել քարոզչական աշխատանքները:Հիվանդանոց այցելած բուժաշխատողները սպասել են, որ նախարարն առիթը կօգտագործի մասնագիտական խնդիրներ լսելու, բաժիններում շրջելու, բժշկական անձնակազմի հետ առողջապահական հարցեր քննարկելու համար, բայց նախարարը հերթական կուսակցական քարոզարշավն է արել։ Նա փոխանակ քաղաքականությունից հեռու եւ չեզոք պահի բուժհաստատությունը՝ այն վերածել է կուսակցական հավաքատեղու, ինչը բժշկական համայնքի վստահությունն է նվազեցնում նույն նախարարության նկատմամբ։


Հարց է ծագում. եթե առողջապահության թիվ մեկ պատասխանատուն բժշկական կենտրոն է մտնում ոչ թե մասնագիտական խնդիրների լուծման, այլ քարոզչության համար, ապա ո՞վ պիտի զբաղվի առողջապահությամբ։Նախարարի մամուլի խոսնակը, հաստատելով մեր տեղեկությունը, որ նախարարը եղել է Մարտունու ԲԿ-ում, այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթին տվեց հետեւյալ պարզաբանումը. «Տիկին նախարարը շատ լավ գիտի որտեղ կարող է քաղաքական քարոզչություն եւ հավաք անել, ու որտեղ` առողջապահական. ոլորտային հարցեր քննարկել, շրջայց կատարել:


Եվ լավ կլինի իրազեկված լինեք, որ վարչության ընտրություններում ընտրողները կուսակցականներն են, քարոզարշավը կուսակիցների շրջանում է, ուստի այլ միջավայրում, ինչպես դուք եք ասում՝ քարոզ անելը, մեղմ ասած, տեղին չէ: Նախարարը Մարտունիում եղել է կուսակցական գրասենյանում, որից հետո, օգտվելով մարզում գտնվելու հանգամանքից, այցելել է նաեւ մեր ենթակայության ներքո գործող բժշկական կենտրոն»»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք
«Мелодии любимого города». Москва приглашает на выставку к юбилеям Арно Бабаджаняна и Микаэла Таривердиева
Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով
Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան
Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ
ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը
Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ
2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան
Աքսում․ քարե հսկաների քաղաքը
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ
ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները
Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»