Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությանն այսօր պայքարի մեջ են մտնում 57 կգ Արսեն Հարությունյանն ու 74 կգ Հրայր Ալիխանյանը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է՝ Արսեն Հարությունյանը վստահ է մեկնարկել:
Հարությունյանը 10-0 հաշվով հաղթել է ուկրաինացի ըմբիշ Վ. Աբրամովին:
Մանվել Խնձրցյանը պարտվել է սփոփիչ գոտեմարտում։