Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խորին երախտագիտություն ենք հայտնում «ԴԻԱԼՈԳ» ՀԿ–ի նախագահ Յուրի Նավոյանին՝ իր հայրենանվեր գործունեության համար․ Արցախի թեմ


Արցախի թեմը երախտագիտություն է հայտնել «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության նախագահ պարոն Յուրի Նավոյանին՝ իր հայրենանվեր ու ազգանպաստ գործունեության համար․

«Արցախի թեմի և Թեմական խորհրդի անունից մեր օրհնությունն ենք բերում և միաժամանակ խորին երախտագիտությունը հայտնում «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության նախագահ պարոն Յուրի Նավոյանին՝ իր հայրենանվեր ու ազգանպաստ գործունեության համար։ Երկար տարիներ թե պետական, թե հանրային կյանքում նա, իրավամբ, կարևոր ծառայություններ է մատուցել և շարունակում է մատուցել հայրենիքին ու մեր ժողովրդին: 2017 թվականին, մի խումբ համախոհների հետ հիմնադրելով «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությունը՝ նրա գործունեության հիմքում դրել է երկխոսության միջոցով սոցիալական և միջպետական խնդիրների լուծման սկզբունքը։ Իսկ վերջին տարիներին, հատկապես արցախահայության բռնի տեղահանությունից հետո, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության գործունեության առանցքում են ներառվել նաև արցախահայության հիմնախնդիրները, նախաձեռնվել ու իրականացվել բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր:

Նրա անմիջական աջակցությամբ Երևանում իր գործունեությունն է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի գրասենյակը։ Թեմի հետ համատեղ ջանքերով սկիզբ է դրվել Արցախի պատմամշակութային ժառանգությանը նվիրված մատենաշարի, որի առաջնեկը դարձավ «Արցախ․ վտանգված ժառանգություն» խորագրով եռալեզու պատկերագիրքը։

Յուրի Նավոյանի խորքային ու ազգանպաստ գաղափարները գործնական ծրագրերի վերածելու կոնկրետ ձեռնարկները անմիջապես արժանանում են հանրության լայն շրջանների համակրանքին: Բավական է նշել վերջին շրջանում նրա կողմից նախաձեռնած ու հրատարակած գրքերի շարքը, հասկանալու համար թե գաղափարաքարոզչական ինչպիսի արդյունավետ ու նպատակասլաց աշխատանքներ են կատարվում ու մատուցվում հանրությանը: «Գրքային դիվանագիտություն» այս տերմինը և բուն գաղափարը, որ շրջանառության մեջ է դրվել նրա կողմից, թերևս լավագույն բնութագրությունն է իրականացվող մեծածավալ աշխատանքների: «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության հովանավորությամբ հրատարակվել են նաև արցախցի գրողների գրքեր՝ նպաստելով մեր մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։

Կարևոր նախաձեռնություններից է նաև «Արցախ» ջազ նվագախմբի վերակենդանացումը։ Ծրագրի բուն նպատակը Արցախից բռնագաղթած տաղանդավոր երիտասարդների համար իրական հնարավորություններ ստեղծելն է իրենց ունակությունները դրսևորելու և ծառայեցնելու հանուն մեծ մշակույթի: Վերակազմավորված ՛՛Արցախի ջազ՛՛ նվագախումբը շատ կարճ ժամանակաընթացքում հենց «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության հովանավորությամբ կարողացավ համերգներ ունենալ Երևանում և Մոսկվայում՝ արժանանալով մեծ ընդունելության ու բարձր գնահատանքի։

Ուրախությամբ ենք ուզում նշել նաև Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի վերածննդին միտված ձեռնարկները։ «Գալյա Նովենց» թատերական դպրոցը «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության հետ համատեղ մեկնարկում է երկամյա անվճար դերասանական կրթական ծրագիր՝ նախատեսված արցախցի երիտասարդների համար։ Ծրագրի նպատակն է՝ հնարավորություն ընձեռնել երիտասարդներին՝ մասնագիտական կրթություն ստանալու և բացահայտելու իրենց ստեղծագործական ներուժը։ Ծրագրի շրջանակներում 15 արցախցի երիտասարդներ անվճար կրթություն կստանան վերոնշյալ դպրոցում:

Արցախի թեմը բարձր է գնահատում պարոն Յուրի Նավոյանի հայրենասիրական ու եկեղեցասիրական գործունեությունը՝ ուղղված ընդհանրապես հայ մշակութային կյանքի հզորացմանը և, մասնավորապես, Արցախի մշակույթի պահպանմանը։ Նրա նախաձեռնությունները վկայում են ազգային արժեքների հանդեպ հոգածության և հայրենիքին նվիրվածության մասին։

Արցախի թեմի առաջնորդ


Լրահոս

Պեսկովը խոսել է Ռուսաստանի դիրքորոշման մասին Կիևին «Տոմահավկ» հրթիռների հնարավոր մատակարարումների վերաբերյալ
ՄԱԿ. Գազայում յուրաքանչյուր 17 րոպեն մեկ երեխա է սպանվում կամ խեղվում
Մադագասկարում ցուցարարները վերջնագիր են ներկայացրել նախագահին
Կիմ Չեն Ընը քննադատել է Հյուսիսային Կորեայի առողջապահության նախարարությունը
Լուրջ համարում եք, որ Նիկոլը «եթե աղջիկ ծնվեր, ազգի խայտառակություն կլինե՞ր». Նանե Մխիթարյան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ՀԱՄԱՍ-ին դադարեցնել պատանդների ազատ արձակման համար պայմաններ առաջադրելը
Փարաքարում համայնքապետ է ընտրվել Վալոդյա Գրիգորյանի թիմակիցը
NYT. Պենտագոնը թույլ է տալիս լրագրողներին նյութեր հրապարակել առանց թույլտվության
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թրամփի Ղազայի ծրագիրը կօգնի ստեղծել Պաղեստինյան պետություն
Դուշանբեում կայանալիք գագաթնաժողովում ԱՊՀ երկրների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցերը
Իրո՞ք, դուք մտածում եք այդ ճանապարհի վրա ՀՀ-ն կարողանալու է մի բան տեղադրի
Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը կալանավորվել է
ԱՄՆ-ն երկու տարվա ընթացքում Իսրայելին ռազմական օգնության համար ծախսել է 21.7 միլիարդ դոլար
Փարաքար համայնքի ղեկավար է ընտրվել Օնիկ Ախվերդյանը
Խաղաղությունը կախված է բացառապես Ալիեւի տրամադրությունից. նա մի օր էլ վատ երազ կարող է տեսնել
Ալեն Սիմոնյանը «հաղթեց» Անդրանիկ Քոչարյանին. Փաշինյանը նահանջեց հայտարարագրման թեմայից
Սպիտակ տանը եղել է սեղան, աթոռ, նկար...Փաշինյանը դեկորացիա էր ԱՄՆ-ում. Ռոբերտ Քոչարյան
Մենք կարո՞ղ ենք ինչ-որ բան ստիպել ԱՄՆ-ին. խիստ կասկածում եմ. Քոչարյան
Թրամփը կարծում է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը «շատ, շատ մոտ են» համաձայնության հասնելուն
Բայրամովը նշել է Բաքվի պայմանը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար

Լրացուցիչ նորություններ

...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը

Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու

Ջերմաստիճանը կհասնի +30-ի․ եղանակն՝ առաջիկա օրերին

Ցավով տեղեկացնում եմ, որ 9-ամյա Նարեկը լքել է մեզ. Արմեն Մարտիրոսյան

Ռուբիոն նշել Է Թրամփի հնարավոր իրավահաջորդին.«Կվալիֆիկացված խաղացող». Արեստովիչը Պուտինի մասին (տեսանյութ)

Մոնակոյում հերթական անգամ կնշվի Հայաստանի Անկախության տոնը

Մոնակոյում հերթական անգամ կնշվի Հայաստանի Անկախության տոնը

Մարդու իրավունքների պաշտպանն ու Եվրոպայի խորհրդի գրասենյակը կազմակերպել են քննարկում

Մարզերում արտակարգ իրավիճակների կանխարգելման և բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների ամփոփում

Արտակարգ դեպք Երևանում. Փրկվել է երեխայի կյանքը. Մանրամասներ

Գազամատակարարման վթարային դադարեցում Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերում

Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են պահեստից կատարված գողություն

Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

Լոռու քրեական ոստիկանները 7 կիլոգրամից ավելի թմրամիջոց են հայտնաբերել. 53-ամյա վանաձորցին ձերբակալվել է

Հանրային ճնշման միջոցով կարող ենք ստիպել պետական մարմիններին գործել․ Արծվիկ Մինասյան

Սպանություն Տաշիրում. մահացել է արցախցի պատանի

Փողն ավելի կարևոր է. Ինչու է Արևմուտքը լռում Լեռնային Ղարաբաղի ողբերգության մասին. վերլուծություն

Լույս չի լինի. հասցեներ

Տարիքը հիմք չի դիտարկվի աշխատանքային պայմանագրի լուծման համար. հանրային քննարկման է դրվել նախագծերի փաթեթ

«Լույսը վառի´ր» նախագծի այս թողարման թեման է «Անհարմար հարցեր» (տեսանյութ)