Այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել խաչերթ՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքը։
Նշվում է, որ խաչերթը, որին մասնակցել են ավելի քան 20 հազար հավատացյալներ, նվիրված է Մոսկվայի սրբերի ժողովի տոնակատարության օրվան: