Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գլոբալ տաքացումը կարող է առաջացնել երկրաշարժեր


«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ժամանակակից գլոբալ տաքացումը, ըստ տարածված տեսակետի, կապված է մարդու գործունեության հետ։ Գլխավոր պատճառը արդյունաբերության, տրանսպորտի և այլնի թողած ածխածնային հետքն է։ Սակայն վերջին շրջանում մարդածին հայեցակարգին զուգահեռ առաջ են գալիս նաև այլ մոտեցումներ։ Մասնավորապես, ռուս երկրաֆիզիկոսները կարծում են, որ 1970-ականների վերջին Արկտիկայում գրանցված կտրուկ տաքացմանը նպաստել են կործանարար երկրաշարժերը։

Ներկայումս կապը կլիմայի և սեյսմիկ ակտիվության միջև Մոնբլանի շրջանում (Ալպերի ամենաբարձր կետը՝ 4806 մ բարձրությամբ) արձանագրել են Շվեյցարիայի սեյսմոլոգիական ծառայությունը և նրանց ֆրանսիացի գործընկերները։ Միայն, թե այստեղ նրանք հակառակն են կարծում որ տաքացումն է համարվում երկրաշարժերի հիմնական պատճառը։ Եվրոպացի սեյսմոլոգները վերլուծել են 2006 թ․ Մոնբլանի զանգվածի հարավում տեղադրված բարձր ճշգրտությամբ սեյսմոմետրից ստացված տվյալները և հայտնաբերել ավելի քան 12 000 թույլ ստորգետնյա ցնցումներ, որոնք նախկինում չէին արձանագրվել։

Ակտիվության կտրուկ աճը սկսվել է 2015-ին՝ անոմալ շոգի արդյունքում, որն առաջացրել էր սառցադաշտերի ինտենսիվ հալք։ Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, երկրաշարժերի թվի ավելացումը ուղեկցվել է նաև դրանց մագնիտուդի բարձրացմամբ։

Գիտնականների խոսքով՝ հալոցքային ջրերը թափանցել են լեռնային ապարների խորքերն և ակտիվացրել նախկինում կայուն բեկվածքներ։ Եղանակային տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ ուժեղ շոգի ալիքները հանգեցնում են սեյսմիկ ակտիվության աճի որոշակի ժամանակային ուշացումով՝ մոտ մեկ տարի մակերեսային երկրաշարժերի դեպքում և մինչև երկու տարի՝ խորքայինների։ Ավելի վաղ սեյսմոլոգները պարզել էին, որ ամռանը Մոնբլանի շրջանում փոքր ցնցումների թիվն ավելանում է, իսկ գարնանը՝ նվազում։ Սակայն նոր ուսումնասիրությունը թույլ է տալիս այդ սեզոնային միտումը կապել երկարաժամկետ կլիմայական փոփոխության հետ։

Գիտնականները ընդգծում են, որ այս գործընթացը նման է այլ հայտնի մեխանիզմների, որոնց դեպքում ջուրը ճնշման տակ տեղաշարժեր է առաջացնում ճեղքերի երկայնքով։ Նման երևույթներ դիտվում են, օրինակ, հիդրավլիկ ճեղքման (ֆրեկինգ), երկրաջերմային նախագծերի և ջրի գետնի տակ մղման ժամանակ։ Նրանց կարծիքով՝ ներկայիս սեյսմիկ ակտիվությունը Ալպերում վտանգ չի ներկայացնում Մոնբլանի թունելի և շրջակա բնակավայրերի համար։ Սակայն նմանատիպ գործընթացներ կարող են ընթանալ նաև այլ լեռնային շրջաններում, որտեղ սառցադաշտերը ակտիվորեն հալվում են, այդ թվում Հիմալայներում»։

Լրահոս

ԱՄՆ-ը չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը
Կարևոր
Մոնակոն կհյուրընկալի հայկական ոսկերչական արվեստի բացառիկ ցուցահանդեսը
«Փաշինյանից գոհ ենք, Ավինյանից ենք դժգոհ, մեզ խաբել է».Աջափնյակում քաղաքացիները գազի խնդիր ունեն
Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել. Քանի մարդ են կարողանում բերել Փաշինյանի հավաքներին
Կրակոցներ, դիտավորյալ սպանություն․ Անչափահասները նվաստացրել են 12-ամյա տղային, հայհոյել, ապտակել
ՈՒՂԻՂ․ Վաղարշակ Հարությունյանի մամուլի ասուլիսը
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Պեկինում ավարտվել է Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը
ՈՒՂԻՂ․ Քարոզարշավի 7-րդ օրն է․ ՔՊ անդամները Աջափնյակ համայնքում են
Թրամփն ասել է, որ իր համար պատիվ է լինել Սի Ծինփինի ընկերը
ՌԴ-ն ԱԹՍ-ներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
«Հրապարակ». Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել
Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»
Քանի մարդ են կարողանում բերել Նիկոլ Փաշինյանի հավաքներին. «Փաստ»
Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»
Ի՞նչ կտա Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո
«Մի՛ տվայտվեք». «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի հորդորը. «Ժողովուրդ»
Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»
Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը