Իսրայելի բանակը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող շիաների «Հեզբոլլահ» շարժման թիրախներին, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։
Դրա տեղեկությունների համաձայն՝ հարվածների թիրախներից մեկը «Հեզբոլլահ»-ի ինժեներական սարքավորումների պահեստն էր։ Իսրայելցի զինվորականների խոսքով՝ դա նախատեսված էր «ահաբեկչական գործունեություն» իրականացնելու համար։
Բացի այդ, հարավային Լիբանանի Ջիբին քաղաքի մոտակայքում հարված է հասցվել «Հեզբոլլահ»-ի հրթիռային կայանքին։«Խփված ինժեներական սարքավորումների և արձակման կայանի առկայությունը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի համաձայնագրերի խախտում է։
Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի վերացնել Իսրայել պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիք», – հայտարարել է զինվորականը։