Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Բեյրութի արվարձանում գտնվող շիական Հեզբոլլահ կազմակերպության արտադրական օբյեկտների և զենքի պահեստների վրա հարձակումների մասին։
«Գիշերվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հետախուզական հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» զինամթերքի պահեստներին, արտադրական օբյեկտներին և հրամանատարական կենտրոններին, որոնք տեղակայված են Դահիյա շրջանում՝ Հըզբոլլահի առանցքային հենակետերից մեկի՝ Բեյրութում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքի կենտրոնում»,
«Հարվածներից առաջ քայլեր են ձեռնարկվել՝ նվազեցնելու խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու վտանգը, այդ թվում՝ տեղանքի բնակչության նախազգուշացումը», - նշել են զինվորականները։