ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, երկուշաբթի օրը հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զրույցին մասնակցել է նաև ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը։
Զրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ջանքերի շրջանակներում։
Զրույցի օրակարգի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել։